Երեւանում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեկ փայլուն հաղթանակ է տարել Ղազախստանի ընտրանու հետ ընկերական խաղում: 3:0 ՝ հօգուտ մեր թիմի արդյունքն անչափ ոգեւորել եւ մեծ ուրախություն է պարգեւել, իհարկե, նաեւ ՖԱՖ-ին:):
ՖԱՖ-ը` հայկական ֆուտբոլի երկրպագուների միավորումը
Հայկական ֆուտբոլի երկրպագուների միավորումը, ձեւավորված լավ ավանդույթի համաձայն, խաղից առաջ երթ էր կազմակերպել, որի ուղին հետեւյալն էր՝ Օպերա- Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա-Հանրապետության հրապարակ- Վերնիսաժ-Վարդան Մամիկոնյանի արձան-Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ:
Հայկական առաջին ճակատը, ի դեպ, տոնելու եւս մեկ առիթ ունի. 2007-ի հունիսի 6-ին կազմավորված ՖԱՖ-ը նշում է իր կազմավորման 5-ամյակը. “Խաղի ժամանակ շատ մասշտաբային նշեցինք: Բազմաթիվ մարդիկ էին ներգրավվել մեր շարքերը: Դրոշները փոփոխելով` տարբեր նկարներ ենք ստացել, մեծ պաստառներով ենք ներկայացել”, - տեղեկացրել է ՖԱՖ-ի ղեկավար խորհրդի անդամ, PR պատասխանատու Արման Մկրտչյանը:
2007-ի հունիսի 6-ին կազմավորված ՖԱՖ-ը նշում է իր տարեդարձը
Հայկական ֆուտբոլի երկրպագուների ակումբը ստեղծման օրվանից ներկա է լինում Հայաստանի ֆուտբոլի ազգային եւ տարբեր տարիքային հավաքականների Հայաստանում անցկացրած հանդիպումներին: Այժմ ՖԱՖ-ում գրանցված է մոտ 400 երկրպագու, բայց ինչպես նշել է Արման Մկրտչյանը, համախոհների թիվը հասնում է 1200-ի. “Նաեւ Եվրոպայում ունենք մոտ 200 ֆաֆականներ, որոնք եվրոպական տարբեր երկրներում են ապրում եւ իրենց ընկերների հետ գնում են այն խաղերին, որոնց մեր երկրի հավաքականը մասնակցում է”:
ՖԱՖ-ը պարբերաբար ընդունում է 16 տարեկանից բարձր նոր անդամների
Ֆուտբոլի երկրպագուները տարբեր առիթներով հավաքվում, մարզադաշտում փորձեր են անում ու փորձում են Հայաստանում զարգացնել ֆուտբոլի երկրպագման մշակույթը: ՖԱՖ-ը պարբերաբար ընդունում է 16 տարեկանից բարձր նոր անդամների, բացի Երեւանից, ընդգրկում են մարզերում ապրող ֆուտբոլի երկրպագուներին: “Երեւանցիները եւ սփյուռքահայերն ավելի ակտիվ են, հիմա փորձում ենք մարզերի մասնաճյուղերը զարգացնել, որ խաղերի օրերին գան մայրաքաղաք ու մեզ միանան: Մեր շարքերում շատերը ընտանիքներով են գրանցված, երեխաների հետ են գալիս, աղջիկ երկրպագուներն էլ միշտ ակտիվ են”,-ասել է Արման Մկրտչյանը:
Արդեն 5 տարեկան ՖԱՖ-ն իր կանոնադրությունն ու երգացանկն ունի
Արդեն 5 տարեկան ՖԱՖ-ն իր կանոնադրությունն ու երգացանկն ունի: Յուրաքանչյուր խաղի հետ էլ ծնվում են նոր երգեր ու կարգախոսներ: “Ունենք պատասխանատուներ, որոնք մշակում են տեքստերը, համախոհների կարծիքները հաշվի են առնում, հետո փորձերին սովորում ենք ու խաղին ոգեւորում մեր ֆուտբոլիստներին”, -հայտնել է PR պատասխանատուն:
“Դե, տղերք ջան, մի հատ գոլ խփեք, գոլ խփեք, գոլ խփեք”. այսպիսի վանկարկումներով ֆան-ակումբի անդամները ոտքի վրա մինչեւ վերջ երկրպագում են մեր ֆուտբոլիստներին:):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` ՖԱՖ-ի արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: