×


Ֆուլհաուսցիները շնորհավորել են Մոսո Կարապետյանի նոր տունը

BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում «Ֆուլ Հաուս» հումորային նախագծում Հրաչի դերակատար Մոսո Կարապետյանը նշել էր, որ իր տարեդարձի օրը կնոջ հետ Լոս Անջելես շրջանում տուն են սեփականաշնորհել:

Այս օրերին հյուրախաղերով Միացյալ Նահանգներում գտնվող սիթքոմի անձնակազմն առիթ է ունեցել հյուրընկալվել դերասանի նոր տանը եւ շնորհավորել կարեւոր ձեռքբերման առթիվ:

Ֆուլհաուսցիները հյուրընկալվել են Մոսո Կարապետյանի նոր տանը


Մոսոն ու կինը` Քրիստինան, բացօթյա ճաշկերույթ են կազմակերպել իրենց տան բակում, որին ներկա է եղել Երեւանից հյուրերն ու Վահագն Ստեփանյանի՝ Դելոյի ընտանիքը:

Հյուրերը պարբերաբար լուսանկարներ են տեղադրում սոցցանցային իրենց էջերում եւ մաղթում, որպեսզի դերասանի տունը միշտ շեն լինի:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW