×


Ագապի

Ագապի

Առաջին սինգլը` ինչպես Նոյան տապանը:) Հայկական շոու-բիզնես “ներխուժել” ցանկացող նոր անուն` Ագապի: Տարիքը` 24, անձնագրով` Ագապի Մկրտչյան:), երեւանցի է, սովորում է Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի երրորդ կուրսում: “Երգն իմ մի մասնիկն է: Յուրաքանչյուր արվեստագետ, որ ընտրել է այս ուղին, պետք է մշտապես աշխատի իր զարգացման վրա: Եթե իրեն համարի սարի գագաթում, ոչնչի չի հասնի”,- Bravo.am-ին ասաց Էստրադային ժանրում հանդես եկող երգչուհին. “Փոփի մեջ եմ”: Agapi Ագապին համարձակ աղջիկ է:). “Տիտանիկը կառուցեցին պրոֆեսիոնալները, իսկ Նոյան տապանը` Նոյը: Երբեք չպետք է վախենալ նորություն անել ու դրանով հանդես գալ”: Չվախեցավ ու իր հենց առաջին սինգլի շնորհանդեսը անցկացրեց:): Օգոստոսի 28-ին “Disc Planet” խանութ-սրահում Ագապիին շնորհավորում ու երգչուհու մակագրությամբ “Just for You” երգի ձայնասկավառակն էին նվեր ստանում հյուրերը: “Միայն քեզ համար” երգում է Ագապին, բայց նաեւ նշում, որ ազատ է. “Երաժշտությունն է իմ հոգում եւ սրտում, իսկ երգը անհատականացված չէ, ուղղված չէ կոնկրետ անձի, այլ նրանց, ովքեր հարազատ կհամարեն իրենց այս պատմությունը, ովքեր սիրում են կյանքն անկախ ամեն ինչից”:  “Just for You” “Ես էլ միապաղաղ չեմ” Երգի երաժշտության եւ բառերի հեղինակը հենց երգչուհին է, նշում է` մեջը էմոցիաներ ու հոգի է դրել: “Անգլերեն է, որովհետեւ առաջին հնչյուններից երաժշտականության մեջ եկավ անգլերեն բառերով: Մի տարի առաջ է ծնվել. անձրեւոտ մի օր: “Just for You” երգս իր մեջ ներառում է թեթեւ ռոքային տարրեր: Սկիզբը շատ հանգիստ է, հետո, կյանքի պես, մի պահ բուռն եւ նորից հանգիստ: Ես էլ միապաղաղ չեմ. աշխույժ եմ”,- ասաց Ագապին: Հարստությունը մի կողմ, աշխատել է պետք Ո՞վ է նորահայտ երգչուհու հովանավորը:): “Իմ կողքին են ընկերներս, ընտանիքս, քոլեջի դասախոսական անձնակազմը: Ծնողներս միջին կարողության տեր են: Չեմ կարծում` հարստությունը կարեւոր, էական դեր է խաղում շոու-բիզնեսում, եթե կան մարդիկ, որոնց մեջ կա տաղանդ, կոչ եմ անում օգտագործել մաքսիմալ ուժերը, որ հասնեն նպատակին: Անհասանելի եւ չլինող բաներ չկան, ամբողջ հոգով աշխատել է պետք ուղղակի”,- նշեց նա: Agapi Ագապին է զբաղվում իր ոճով, դիզայներական կուրսերի է հաճախել ու կարծում է, որ “իր դեպքում ստացվում է”: 6/8-ային հաջող երգերը լսում է. “Գուցե անձամբ չկատարեմ, բայց կան այնպիսի գործեր, որ բավական մոտ են մեր հանդիսատեսի ականջին”: Տանը դաշնամուր ունի, ուզում է նաեւ տիրապետել կիթառին. “Որովհետեւ նրա հնչյունները շատ հոգեհարազատ են ինձ: Յուրաքանչյուր երաժիշտ երգելուց պետք է գործիքային մտածի, որ ավելի իդեալական ստացվի”: Երգչուհին Էլի ստեղծագործություններ է հեղինակել, մտադիր է մինչեւ տարվա վերջ տեսահոլովակ թողարկել, միայն թե մտածում է` “Just for You”-ի, թե հայերեն երգի հիման վրա նկարահանել: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW