“Ինձ ասացի` պետք է իմ հայրենիքում երգեմ” Անահիտ Նազարյանը ընտրել է Անաիսա բեմական անունն ու մի քանի ամիս առաջ Վիբորգից Հայաստան եկել, “որ փայլի”:): Երգչուհին հանդես է գալու փոփ ոճում, հոգու երաժշտությունն են բլյուզն ու ջազը, վերջերս առաջին հայերեն երգն է ձայնագրել. երաժշտությունը` Արմեն Մարտիրոսյանի, խոսքերը գրել է Քրիստ Մանարյանը: “Աստղերն ասում են”-ի հիման վրա նկարահանված տեսահոլովակը դիտեք այստեղ` http://www.bravo.am/videos/music-videos/%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AB%D5%BD%D5%A1-%E2%80%9C%D5%A1%D5%BD%D5%BF%D5%B2%D5%A5%D6%80%D5%B6-%D5%A1%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6%E2%80%9D/ “Ուզում եմ լույս լինել” Ռուսաստանում Անաիսան ռուսերեն, անգլերեն կատարումներով է հանդես եկել, իր հոգու համար հայերեն երգել: ““Նազան իմ յարը” մեկ էլ “Երեւանի սիրուն տղա” եմ փոքր ժամանակ երգել:): 15 տարի երգչախմբում օպերա, դասական ստեղծագործություններ եմ կատարել, եկեղեցում եմ շատ երգել: Բայց փոփն էլ է ինձ հարազատ: Ուզում եմ լույս լինել, իմ տրամադրությունը փոխանցել հանդիսատեսին”,- ասում է երգչուհին: Անաիսան էլ Անահիտի համար թեթեւ, լուսավոր անուն է, մանկուց` հարազատ. “Մայրս այդպես է անվանում”: Նշում է` միշտ է երազել ապրել ու երգել հայրենիքում, ու այդ երազանքն ի կատար ածելու խթան է դարձել այս ապրիլին Սոչիում կայացած “Ռուսաստանի տաղանդների միություն” մրցույթը. “Ծանոթացա “Նանե” պարային համույթի հետ, ոգեւորվեցի իրենց հայեցի պարով, ինձ ասացի` պետք է գամ իմ Հայաստանը ու երգեմ այստեղ”: Անձնականը դեռ գաղտնի է պահում Երգչուհին 27 տարեկան է, ըստ “Հայկական Տեղեկատվական Կենտրոնի” հետ կնքած պայմանագրի, որը երգչուհու PR-ով ու պրոդյուսերությամբ է զբաղվում` անձնական կյանքն ու ընտանեկան կարգավիճակը չի բարձրաձայնում: Հայաստանում է ապրելու, բայց մեկ-մեկ կգնա Ռուսաստանում ապրող եւ աշխատող ծնողներին տեսնելու:): “Աշտարակ քաղաքում եմ ծնվել, երկու տարեկանում տեղափոխվել Վիբորգ քաղաք: Հիմա տատիս, պապիս, հորքուրս, հոպարներս Աշտարակում են ապրում, մեծ սիրով եմ բարեկամներիս այցելում”,- նշեց Անաիսան: “Չտեսնելով գրկում ենք` միշտ ժպիտներ ուղարկելով” “Աստղերն ասում են” ինտերնետի մասին է. “Որովհետեւ այն մեր կյանքում շատ ակտուալ է: Շատ հարազատներ ունեմ տարբեր երկրներում, ու շփվում ենք ինտերնետի միջոցով: Երգահան Արմեն Մարտիրոսյանի հետ իմ կապն էլ հենց այդպես է սկսել. առաջին անգամ skype-ով ենք շփվել` Ռուսաստանից Հայաստան:)”: Անաիսան Bravo.am-ին ասաց, որ երգեցողության դասեր է առնում Աննա Մայիլյանից: Հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչների` իրեն ճանապարհ չտալուց չի վախենում. “Չեմ մտածել այդ մասին, որովհետեւ եկել եմ այստեղ ստեղծագործելու, երգելու իմ երգերը: Ուժերիս վրա վստահ եմ, լավ տրամադրությունով եմ եկել, եկել եմ հայրենիքս, ագրեսիվ վերաբերմունք չեմ սպասում”,- ասաց Անաիսան: “Ուրիշների սրտերին թող հասնի” Երգչուհին ֆինանսների մասին չի մտածում, նշում է` Հայաստանում է ոչ թե նրա համար, որ տեսահոլովակ նկարահանելն ու մնացած բաները համեմատաբար էժան են. “Այս աշխատանքը ամեն տեղ էլ դժվար է: Ուզում եմ երազանքս կատարվի, կարիերաս հայրենիքում դասավորվի, միայն դա”: Անաիսան Bravo.am-ի հետ զրույցի վերջում հավելեց. “Վառ, աշխույժ, ռիթմիկ են երգերս, սրտով եմ երգում ու հուսով եմ` ուրիշների սրտերին էլ կհասնի”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Զավեն Խաչիկյանի ու Անաիսայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: