Ինչո՞ւ է երգիչը բաժանվել ընկերուհուց Անդրեն օրերս անկեղծ զրույց է ունեցել BRAVO.am-ի հետ. սիրտն է բացել: Մեր խոսակցությունը ծավալվել է տարբեր թեմաների շուրջ, երգչի պատասխանները բավական հետաքրքիր են, որոնք եւ կներկայացնենք առանձին հրապարակումներով: Անդրեն 2010-ին, կարծես, գտել էր այն միակին, ում հետ պատրաստ էր ամբողջ կյանք ապրել, հանրությունից չէր թաքցնում իր զգացմունքները, անգամ նշել էր` հուսով է` այս տարի կամուսնանան: “Այնպես է ստացվել, որ չի ստացվել… Կյանքում այդպես էլ է լինում: Այո, ես լիովին պատրաստ էի, որ պետք է գա նաեւ ամուսնության պահը, բայց չստացվեց”,-BRAVO.am-ին ասել է Անդրեն ու հավելել. “Ամեն դեպքում ես չեմ տխրում, որովհետեւ միգուցե այդպես էր ճիշտ… Ճիշտն ասած` արդեն չեմ հասկանում ճիշտը կամ սխալը, որովհետեւ տարիքի հետ ավելի դժվար է դառնում անձնականի մասին մտածելը, ավելի քմահաճ ես դառնում”: “Կողքս այնպիսի աղջիկ կարող է լինել, ով կվստահի ինձ, որովհետեւ ես իսկապես նվիրվող եմ, այսինքն` այն տեսակն եմ, որ սիրում է մեկին: Ես երբեք չեմ կարող զուգահեռ սիրել մի քանիսին: Հարաբերություններում բարոյականությունն եմ սիրում, չեմ ընդունում դավաճանությունները”, -նշել է երգիչը: Անդրեի խոսքերով` կյանքի ուղեկիցը պետք է սիրի նաեւ ընտրյալի աշխատանքը. “Այո, ունեմ բազում երկրպագուներ, ովքեր սակայն կարող են փաստել, որ երբեւէ իրենցից ոչ ոքի հետ սիրային կապ չեմ ունեցել, երբեւէ այլ աչքով իրենց չեմ նայել: Իմ արվեստը սիրողների շարքում բավական շատ ու լավ ընկերներ եմ ձեռք բերել”: BRAVO.am-ին Անդրեն նաեւ հետեւյալն է ասել. “Չգիտեմ` ինչ լուրեր են պտտվում, բայց ամեն դեպքում ես եմ դադարեցրել մեր հարաբերությունները, որովհետեւ այդ ամենը չէր կարող շարունակվել ու չէր կարող ընտանիք դառնալ: Ես սիրում եմ, երբ ինձ վստահում են, իսկ եթե չեն վստահում, ինչքան էլ սիրեմ, պատրաստ եմ այդ սերը սպանել իմ մեջ: Դա դժվար է, բայց դա այդպես է”: Երգիչը նաեւ հավելել է, որ նախկին ընկերուհին արդեն հասցրել է ամուսնանալ. “Փառք Աստծո, նա երջանիկ է: Ես էլ, իհարկե, նրան ամուսնու հետ երջանիկ կյանք եմ ցանկանում, երջանիկ զավակներ: Չգիտեմ` ով է ամուսինը. կապի մեջ չենք”: Նրա խոսքերով` “ընկերական ձեւով են բաժանվել”. “Երբ հարաբերությունները ավարտվում են, ես մնում եմ ընկեր մինչեւ կյանքի վերջ, թշնամի չեմ դառնում ոչ ոքի համար”: Ինչո՞ւ Անդրեն այլեւս չի փնտրում իր միակին եւ երբվանի՞ց, ովքե՞ր են նրան արգելել ամուսնանալ 16 տարեկանում եւ ինչպիսի՞ ընտանիք է նա երազում ունենալ, BRAVO.am-ը կպատմի առաջիկայում: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Անդրեի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: