×


Անի Քրիստի

Անի Քրիստի

Բուռն աշխատանք` ամառային հանգստից հետո:) Անի Քրիստին ամռան ընթացքում աշխատանքը համատեղել է ճանապարհորդության հետ, ԱՄՆ-ից 15 օրով մեկնել է Բելգիա հանգստանալու ու հարազատներին` մայրիկին, եղբորը, քրոջը հյուրընկալվելու. “Մտածում էի` կարճ ժամանակով եմ գնում, բայց այնքան հագեցած ու լեցուն էին մեր օրերն անցնում, որ կարոտս առա, քաղաքով լավ պտտվեցինք ու միասին հանգստացանք”: :) Ani Christy Անին Բրյուսելում եղել է 2007, 2008, 2010 թվականներին, իր երրորդ այցելության ժամանակ ավելի շատ է շրջել ու ծանոթացել Բրյուսելի տեսարժան վայրերին. “Քաղաքի գրեթե բոլոր գեղեցիկ վայրերում եղել եմ, սիրում եմ Բրյուսելը, բայց չգիտեմ, կկարողանայի՞ մշտական բնակվել այնտեղ, թե ոչ”: Երգչուհու համար հարազատ եղբայրն ամենալավ գիդն է:). «Եղբայրս սովորում է Բրյուսելի ամենամեծ համալսարաններից մեկի քաղաքագիտության բաժնում, տեղյակ է քաղաքի պատմության բոլոր մանրամասներին, շատ լավ ինֆորմացված է, բոլոր տեղեկություններն իրենից եմ իմանում, օրինակ, պատմում էր Բրյուսելը փրկած միզող փոքրիկ տղայի մասին, որը քաղաքի խորհրդանիշն է”: Ani Christy Անին անկեղծանում է, որ նախորդ արձակուրդների ժամանակ Բրյուսելի խորհրդանիշ-հուշանվերներից է գնել մտերիմների համար, այս անգամ պարզապես շոփինգի է գնացել :). “Սիրում եմ առնել այն ամենը, ինչ վերաբերում է կնոջը` սկսած ներքնազգեստից մինչեւ զարդեր ու գլխարկներ: Ամերիկայում այնքան շատ հագուստ եմ գնել, որ ազատ պահարան չունեմ, նույնիսկ հայրիկիս պահարանն եմ օգտագործում: Հիմա ստիպված քիչ եմ առնում, մի քանի անգամ կրած զգեստներն էլ ուրիշներին եմ նվիրում”,- պատմում է երգչուհին ու ավելացնում, որ զարդով կամ զգեստով իրեն դժվար է զարմացնելը. “Մարդու բարությունը, աշխատասիրությունն ու ազնվությունն ինձ համար ամենակարեւորն են, իրերով չես զարմացնի, դրանք ուղղակի օգտագործում ես, մաշում ու դեն գցում”: Հնդիկներն ու բուդդայականությունը:) Անի Քրիստին ամռան ընթացքում ժամանակ է գտնում հոլիվուդյան վերջին ֆիլմերը դիտելու, լիճ գնալու եւ լոս-անջելեսյան հետաքրքիր վայրերն այցելելու համար. “Շատ եմ հավանում Լոս-Անջելեսի բուդդայական թաղամասը, ուր քեզ լրիվ զգում ես բուդդայական մթնոլորտում: :) Ինքս շփվել եմ բուդդիստների հետ, 2 տարի պայմանագիր եմ ունեցել հնդիկ օսկարակիր կոմպոզիտոր A.R Rahman-ի հետ, համերգներով եղել եմ Հնդկաստանի մի շարք քաղաքներում, մի փոքր ուսումնասիրել եմ իրենց կրոնը, Լոս-Անջելեսում էլ լինելով բուդդայական թաղամասում, մեծ բավականություն ստացա”: Ani Christy 2004 թվի հնդկական ճամփորդությունից Անի Քրիստին հիշում է. “Տպավորվել են հնդկական տներն ու դրախտային միջավայրը: Հնդիկներն աշխարհում ճանաչված են, բայց տանը շատ հասարակ են. բրինձն ուտում են ձեռքերով ու բանջարեղենի տերեւներով, եղել եմ նաեւ ծղոտատիպ մի տան մեջ, ուր ոտաբոբիկ էին ման գալիս, բայց նրանք երջանիկ ու խաղաղ կյանք ունեին”: Մեքսիկական Ամանոր :) Այժմ բնակվելով Միացյալ Նահանգներում, Անին հասցնում է հարեւան երկրներ էլ այցելել. 2010 թվի Ամանորն անց է կացրել Մեքսիկայում. “Իմ մտերիմ ծանոթները ընտանիքով գնում էին Մեքսիկայում դիմավորելու Նոր տարին, ինձ էլ առաջարկեցին միանալ իրենց: Մեքսիկական երաժշտության ներքո շատ զվարճալի ծովափնյա Նոր տարի անցկացրինք: Լավ հանգստի համար պետք է քեզ հաճելի մարդկանց հետ մեկնես, որ չձանձրանաս ու չփոշմանես”::) Ani Christy Անի Քրիստին մտադրվել է գնալ Երուսաղեմ. “Ամենաառաջնային վայրն է, որ շատ եմ ուզում լինել: Գնալու եմ տեսնեմ Քրիստոսի ծննդավայրը, նպատակներիս մեջ է այդ ճանապարհորդությունը”: Նոր տեսահոլովակներ, ձայնասկավառակ ու երեւանյան մենահամերգ :) Երգչուհին Բելգիայից Միացյալ Նահանգներ վերադառնալուն պես աշխատում է նոր տեսահոլովակների ու ձայնագրությունների վրա: Պատրաստվում է թողարկել իր 2-րդ ձայնասկավառակը, որն ընդգրկելու է ծանոթ ու անծանոթ երգահանների 12 նոր երգ. «Ինձ հետ բավականին մեծ թվով մարդիկ են աշխատում, երաժշտական թիմիս հետ շատ նորություններ ունեմ: Համագործակցում ենք Tommy Organ-ի հետ, որը հանդիսանում է Մայքլ Ջեքսոնի “This is it”-ի կիթառահարը: Նոր սկավառակիս մի շարք երգերում նվագում է, երեւանյան մենահամերգիս մեր բենդի հետ նա էլ կգա Երեւան»: Ani Christy Ձայնասկավառակը կոչվելու է “Նոր օր կգա”:). “Նախ շնորհանդեսը կլինի Լոս-Անջելեսում, հետո կգամ Երեւանում ներկայացնելու նոր ձայնասկավառակս ու տեսահոլովակներս: Շնորհանդեսի հետ մեկտեղ նաեւ մտածում ենք մենահամերգի մասին, բայց դեռ հստակ չգիտեմ` երբ ու որտեղ կլինի, շատ չեմ սպասեցնի”, - խոստացավ Անի Քրիստին: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Անի Քրիստիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին