“Հավատարիմ եմ իմ խենթությանը:)”
Նա շիկահեր է, գիտի` ինչում է կյանքի քաղցրությունը, երակներում էստոնահայկական արյուն է հոսում, քաղաքական հարցեր է քննարկում, հետո էլ դոլմա փաթաթում, Playboy-ի շապիկին հայտնվելն ու ցանկալիության ռեյտինգները ամենեւին էլ կյանքի իմաստը չեն ու… Մի խենթ արարք կա, որից այդպես էլ չի կարողանում հրաժարվել:):
Էստոնիայում քաղաքականությամբ զբաղվող Աննա-Մարիա Գալոյանի հետ Bravo.am-ը իր ընթերցողներին ծանոթացրել է նախորդ տարի: Ցանկության դեպքում կարող եք հիշողությունները թարմացնել ` http://www.bravo.am/news/anna-maria-galojan/ , նաեւ օրերս իրականացված հարցազրույցը կարդալ մինչեւ ամենահայտնի էստոնահայուհուն հենց Երեւանում կհյուրընկալենք, կլուսանկարենք ու երեւանյան զրույց կունենանք:):
- Bravo.am-ին տվածդ առաջին հարցազրույցից բավական ժամանակ է անցել, այս ընթացքում ի՟նչ փոփոխություններ են կատարվել կյանքումդ: Պատմել էիր, որ շնիկիդ հետ ես ապրում, ընտանիքիդ անդամների համալրում չի՟ եղել:):
-Կյանքը ընթանում է: Մեծ փոփոխություններ չկան, բայց խոստանում եմ, որ Bravo.am-ին տեղյակ կպահեմ իմ կյանքի մեծ եւ հետաքրքիր փոփոխություններին:
- Ամենասեքսուալ քաղաքական գործիչների` պարբերաբար կազմվող ռեյտինգային ցուցակներում քո անունն անպակաս է: Նախորդ տարեվերջին, ըստ չեխական պարբերականի արդյունքների, կրկին լավագույն հնգյակում էիր: Թարմ նորություններ կա՟ն:):
- Տարբեր երկրներում նորից ու նորից հաղթողների ցուցակներ են կազմվում: Կարծում եմ` աշխարհի ամենամեծ ցուցակում լինելը, իհարկե, հաճելի է, բայց դա կյանքի իմաստ չէ: Ամենակարեւորը` իսկական մարդ մնալն է:
- Քաղաքական դաշտում հե՟շտ է կանացիությունը պահպանել: Ու արդյոք ցանկալի լինելը չի՞ խանգարում այդ ոլորտում դրսեւորվել:
- Ցանկացած գործունեությունում էլ պետք է աշխատել մեծ պրոֆեսիոնալիզմի հասնել. դա դժվար է, բայց չպետք է երբեք մոռանալ, որ անհրաժեշտ է կանացի մնալ:
- Քեզ սկանդալային կին են համարում, ի՟նչ խենթություններ ես արել վերջերս:):
- Եթե մեր ժամանակներում ազնիվ լինելն ու մարդկանց հավատալը խենթություն է, ուրեմն կարող եմ ասել, որ դա իմ ամենամեծ խենթությունն է, որից ես չեմ հրաժարվում: Հավատարիմ եմ իմ խենթությանը:
- Շոկոլադի գովազդում նկարահանվեցիր, դրանից հետո կյանքդ քաղցրացա՟վ:):
-Սիրում եմ շոկոլադ, բայց դա չէ կյանքի իսկական քաղցրությունը, այլ թանկագին մարդկանց կողքին լինելը:
- Կարծում եմ` բազմաթիվ առաջարկներ ես ստանում այս կամ այն ապրանքը, ծառայությունը գովազդելու համար: Ի՟նչը երբեք չես գովազդի:
- Այն ամենը, ինչ մարդու կյանքին բարիք չի բերում: Գովազդելիս, ինչպես նաեւ կյանքում, սկզբունքս այսպիսին է` խիղճ պետք է ունենալ:
- Դեռ “The Baltic Times” թերթի քաղաքական մեկնաբա՞նն ես, թե այլ աշխատանք ես գտել:
- Շարունակում եմ աշխատել նույն պարբերականում որպես արտաքին գործերի քաղաքական մեկնաբան:
- Առհասարակ քաղաքական դաշտում ինչպե՟ս են գործերդ, նոր ձեռքբերումներ ունե՟ս:
- Պայքար… Ճշգրիտ լինելու համար մեջբերեմ Մարկ Տվեյնի խոսքը. “Երկրիդ հանդեպ լոյալ եղիր միշտ, կառավարության հանդեպ` միայն այն ժամանակ, երբ արժանի է”:
- Շարունակո՟ւմ ես հրաձգությամբ զբաղվել, թե՞ այլ զբաղմունք ես գտել: Եվ այդպես էլ չցանկացա՞ր ավտոմեքենա ձեռք բերել:
- Ավտոմեքենա չեմ վարում, հրաձգությամբ երբեմն զբաղվում եմ:
- Ամառային դոլմայի բաղադրատոմսով էիր կիսվել բոլորի հետ, հայկական ի՟նչ նոր ուտեստ պատրաստել ես սովորել:):
- Սովորել եմ հայկական գաթա պատրաստել, բայց իսկական հայկական համը շատ քիչ է պահպանվում:
- Ե՟րբ ես պատրաստվում Երեւան գալ:
- Անպայման ուզում եմ մայրիկիս հետ Հայաստան այցելել, շնչել Երեւանի օդն ու խմել հայկական ջինջ ջուրը:
- Միշտ փիլիսոփաների խոսքեր ես մեջբերում, նախորդ անգամ “Ինչն ինձ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում” իմաստուն խոսքն էիր նշել, հիմա ո՟րն է մտքումդ:
- Վերաբերմունքս փիլիսոփաների հանդեպ շատ խորն է եւ գալիս է ընտանիքիցս: Նորից կրկնում եմ Ֆրիդրիխ Նիցշեի խոսքը. “Ինչն ինձ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում”:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Աննա-Մարիա Գալոյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: