×


Աննա Մարտիրոսյան

Աննա Մարտիրոսյան

“Անտի-պորտրետ”` գեղեցիկի մասին պատկերացումները փոխելու համար:) Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումների հետ կապ չունեցող իրադարձություն էլ է տեղի ունեցել:): “Բյուրոկրատ’’ գրախանութում բացվել է 20-ամյա նկարչուհի Աննա Մարտիրոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը: Anna Martirosyan Ներկայացված 9-ը նկարը մեկ ընդհանուր գիծ ունի. կտավների վրա բոլոր կենդանիներն ու միակ կինը պատկերված են ետեւից: “Մարդը եւս կենդանի է, դրա համար որոշեցի, որ կինը կարող է համալրել մյուս կենդանիների շարքերը”,-ասաց Աննա Մարտիրոսյանը: Ցուցահանդեսը կրում է “Անտի-պորտրետ” խորագիրը: “Բոլորը նկարում են պորտրետներ` որպես գեղեցիկ երեւույթ: Ես էլ որոշեցի նկարել դիմանկարի հակառակը` խախտելով օրենքներն ու ցույց տալով, որ պորտրետը կարող է լինել նաեւ հակառակ կողմից’’,-  նշեց նկարչուհին: Դիմանկարի հակառակ կողմը նկարելով` Աննան չի վախեցել գեղեցիկը գնահատողների կողմից չհասկացված լինելուց.  “Պարտադիր չէ, որ գեղեցկություն լինի, որ արվեստ կոչվի: Ավելի լավ է, որ արվեստը դառնա գեղեցիկ’’,- համոզված է նա: Exibition Ամենից առաջինը Աննա պատկերել է զեբրին: Հետո հավանել է գաղափարն ու մտածել շարունակելու մասին: Երիտասարդ նկարչուհին նշեց, որ կտավները հատուկ ցուցահանդեսի համար չի նկարել. “Ուղղակի որոշեցի շարունակել սկսածս: Ի դեպ, այս հավաքածուն եւս  անավարտ է”: Կենդանիների  հետեւամասի ուսումնասիրությունները երկար ժամանակ են խլել երիտասարդ նկարչուհուց: Նա գազանանոց է այցելել, նկարներ փնտրել համացանցում եւ տարբեր հաղորդումներ դիտել: Զեբրից հետո Աննայի պատկերած էակները, իր խոսքերով, ընտրվել են սիրելիների սկզբունքով:). “Ճանճ էլ եմ սիրում: Այն հետաքրքրում է ինձ: Բոլոր կենդանիները չափսերով մեծ են, իսկ ճանճը` փոքր”: Հավաքածուն շուտով համալրվելու է կապիկի ետեւի մասով: Աննան մտածում է նաեւ տղամարդ նկարել: Նկարչուհին համոզված է, որ դեռ շատ կենդանիներ են հայտնվելու իր կտավներին: Exibition 1991 թվականին ծնված Աննան սկսել է նկարել 13 տարեկանից: Երեք տարի բնակվել է  Ռուսաստանում, հենց այնտեղ էլ սկսել է ստեղծագործել: Հայրենիք վերադառնալուն պես էլ նկարչուհին հասկացել է,  որ պետք է շարունակի զբաղվել իր սիրելի աշխատանքով: Նա հաճախել է Հակոբ Կոջոյանի անվան արվեստի դպրոցը, մասնակցել հավաքական բազմաթիվ ցուցահանդեսների: Այժմ Աննա Մարտիրոսյանը սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական  ինստիտուտում որպես կինոնկարիչ: “Կինոնկարչության հիմքը նկարչությունն է, եւ ինձ ավելի շատ նկարչությունն է գրավում’’,- խոստովանեց նա: “Անտի-պորտրետ” ցուցահանդեսը կգործի մինչեւ սեպտեմբերի 14-ը: Տեքտը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Բեռտա Մարտիրոսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW