×


Արամ MP3

Առնո Բաբաջանյան

Մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի են:) Առնո Բաբաջանյանի անվան պատանի ու երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնն ընթացավ հունիսի 15-ից 22-ը: Առաջին անգամ կազմակերպված մրցույթը նվիրված էր հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90-ամյա հոբելյանին: Մրցույթի ծրագրերում ընդգրկված էին Բաբաջանյանի դաշնամուրային երկերը Մրցույթ-փառատոնի բացումը հունիսի 15-ին էր` Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Մասնակիցների կատարումների ունկնդրումը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, իսկ հեղինակավոր ժյուրիի անդամներն ընտրեցին հաղթողներին, որոնց անունները հայտնի դարձան հունիսի 22-ին “Առնո Բաբաջանյան” համերգասրահում: Բացման հանդիսավոր արարողությանը երաժշտական կատարումներով հանդես եկան միջազգային մրցույթների դափնեկիրներ դաշնակահարուհի Սոնա Բարսեղյանը, մեներգչուհի Ալինա Փահլեւանյանը, Ռաֆֆի Խարաջանյանն ու Արմինե Գրիգորյանը: Առնո Բաբաջանյանի 90-ամյա հոբելյանին նվիրված մրցույթ-փառատոնին Մրցույթ-փառատոնը ընթացավ տարիքային երեք խմբով: Պատանեկան խմբում մրցույթ-փառատոնն անցավ մեկ փուլով, իսկ երիտասարդական խմբի բոլոր մասնակիցները հանդես եկան 2 փուլի ծրագրով: Երեք խմբի ծրագրերում ընդգրկված էին Բաբաջանյանի դաշնամուրային երկերը: Մրցույթ-փառատոնի մասնակիցները ժամանել էին Ռուսաստանից, Վրաստանից, Ղասախստանից եւ Իրանից: Կային նաեւ Երեւանի եւ Հայաստանի 7 մարզի ներկայացուցիչներ: Վերջապես կարող ենք հայտնել նաեւ հաղթողների անունները:): Առնո Բաբաջանյանի անվան մրցույթի մասնակիցներից Մինչեւ 10 տարեկան խմբի հաղթողն է Անդրեյ Կուրբետին Հայաստանից, երկրորդ տեղում է Մարիամ Չանկվետաձեն Վրաստանից, Էմիլիա Մարտիկյանը Հայաստանից եւ Իրեն Պիլիկյանը Ռուսաստանից կիսեցին երրորդ մրցանակը: Տարիքային երկրորդ`11-ից 14 տարեկան խմբում հաղթեց Թամար Կուցնաշվիլին Վրաստանից, երկրորդ մրցանակակիրները դարձան Հայաստանը ներկայացնող Եվգենիա Աբրահամյանը եւ Արեւիկ Թորոսյանը: Երրորդ մրցանակակիրներն են Ստեֆանիա Ղազարյանը եւ Ռաֆայել Գրիգորյանը: Առնո Բաբաջանյանի անվան մրցույթի մասնակիցներից Տարիքային երրորդ`15-ից 17 տարեկան խմբում հաղթեց Ժորա Սարգսյանը, երկրորդ մրցանակին արժանացավ Սպարտակ Հարությունյանը, երրորդ մրցանակը ուղեւորվեց Վրաստան` Դավիթ Կենջեսյանին: Երեկոյի ընթացքում մասնակիցներին շնորհվեցին նաեւ հատուկ եւ խրախուսական մրցանակներ: Կազմակերպիչները հույս հայտնեցին, որ հաջորդ մրցույթ-փառատոնը եւս լի կլինի հաղթողներով եւ նոր տաղանդներով: Ջութակահար Կարեն Շահգալդյանը` Առնո Բաբաջանյանի 90-ամյա հոբելյանին նվիրված մրցույթ-փառատոնին Առնո Բաբաջանյանի անվան պատանի ու երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւ Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտական քոլեջը: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին