×


Արսեն Գրիգորյան

Արսեն Գրիգորյան

“Քրիստինե Պեպելյանն էր իմ երազանքների բարի փերին:)” “Աստված սիրում է երազողներին ու երազանքներն իրականություն է դարձնում”: Լոնդոն ոտք դնելուց հետո այս կարծիքին է Արսեն Գրիգորյանը:): Դերասան, հաղորդավար, երգիչը Bravo.am-ի հետ վերջերս իրականություն դարձած լոնդոնյան իր ուղեւորության տպավորություններով է կիսվել: Qristine Pepelyan & Arsen Grigoryan - Քանի՞ տարի է` Լոնդոնի մասին ես երազում: Եվ ինչո՞ւ էր այդ ուղեւորությունը քեզ համար այդքան կարեւոր: - Փոքր ժամանակ, հիշում եմ, մի տեսակ չգրված օրենք կար, որ ամեն մեկը պետք է որեւէ քաղաքի մասին երազի, որտեղ կուզեր լինել կամ ապրել: Դե, ամեն մեկը տարբեր ցանկություններ ուներ` Հռոմ, Փարիզ… Ես միշտ ասում էի, որ երազում եմ Լոնդոն գնալ: Անցյալ Նոր տարվա գիշերը երազանք պահեցի, որ այս Նոր տարին Լոնդոնում դիմավորեմ, Պեպելյանն իմացավ այդ երազանքիս մասին եւ կատարեց իր բարի փերու դերը: Այսպես ասած` Քրիստինեն էր իմ երազանքների բարի փերին:): -Բոլոր ծախսերն ինքն է հոգացե՞լ (կատակ:)): Հետաքրքիր է` ինչպե՞ս նպաստեց Լոնդոն մեկնելուդ: Փաստորեն, միանման երազանք եք ունեցել, որովհետեւ, գիտեմ, Պեպելյանն էլ էր առաջին անգամ այդ քաղաք այցելում: - Ինքը համերգի էր հրավիրված, կազմակերպիչներին առաջարկեց, որ այն ես վարեմ ու նաեւ մի քանի երգով ելույթ ունենամ: Այդպես էլ եղավ: Այո,  Քրիստիկն էլ էր առաջին անգամ այդ քաղաքում ու ինքն էլ սիրեց Լոնդոնը: Նա ճանապարհի շատ լավ ընկեր է: Երեքով էինք. մեզ հետ էր նաեւ Անահիտը` Քրիստինեի մայրը, ու շատ լավ, հրաշալի ժամանակ անցկացրինք: Քրիստինեն  մայրիկի` Անահիտի հետ ու Արսեն Գրիգորյանը - Հենց Ամանորի գիշե՞րն եք երգելով անցկացրել: -Այո:): “Holiday Inn” hյուրանոցի բանկետ-սրահում էր երեկույթը: Երգել եմ բոլոր հիթերս եւ նաեւ “Long Tall Sally”  ռոքնռոլային երգը: - Այս Նոր տարին ինչո՞վ էր ավելի լավը Երեւանում անցկացրածդ տոներից: - Նրանով, որ նոր էր. նոր մարդիկ, նոր քաղաք. ինձ համար ամեն ինչ նոր էր:): Շատ գեղեցիկ քաղաք է, պատմություն ունեցող քաղաք է, եւ այդ պատմությունը դու տեսնում ես… Հին շինություններ… Կապրեի Լոնդոնում: - Ախ այդպես:): Դրա համար ի՞նչ քայլեր ես ձեռնարկում: - Քայլեր դեռ չեմ ձեռնարկում, բայց ով իմանա, գուցե մի օր այդպես էլ ստացվի: Համենայն դեպս, կուզեմ Լոնդոնում բնակարան ունենալ: Չնայած` չէր խանգարի, որ նաեւ Երեւանում բնակարան ունենայի:): Arsen Grigoryan - Այստեղ էլ բնակարան չունե՞ս: - Չէ, Երեւանում բնակարան չունեմ: - Ինչպիսի՞ն ես պատկերացնում լոնդոնյան ապագադ: Երեւանում բավական հեղինակություն ու ճանաչում ունես, իսկ Լոնդոնում այդպես չի լինելու, համենայն դեպս սկզբում:): - Դա է պատճառը, որ առայժմ ոչ մի քայլ չեմ ձեռնարկում: Ես հավատում եմ հրաշքների. ով իմանա, գուցե մի օր գործնական հրավեր լինի:): - Ինչքա՞ն ժամանակ վայելեցիր Լոնդոնը, ի՞նչն է ամենից շատ տպավորվել: - Դեկտեմբերի 19-ից մինչեւ հունվարի 7-ը այնտեղ էինք: Շատ-շատ տպավորված եմ, եւ, իսկապես, խոսքերով չեմ կարող նկարագրել: Ներքին հանգստություն էի ապրում այնտեղ: Qristine Pepelyan & Arsen Grigoryan - Ինչպիսի՞ն էր լոնդոնյան առօրյադ: - Զբոսաշրջիկին վայել առօրյա ենք ունեցել:): - Ի՞նչ ես հետ բերել: - Նվերներով եմ վերադարձել, նաեւ ինձ համար:): - 2011-ի կյանքդ ինչպե՞ս ես նախատեսում դասավորել: - Ակնկալում եմ, որ պետք է ստեղծագործական տարի լինի. նոր դերեր, նոր ներկայացումներ, նոր ֆիլմեր, եւ, իհարկե, հյուրախաղեր: Այս տարեմուտին թե ի՞նչ երազանք է պահել Արսեն Գրիգորյանը ու արդյոք այն կիրականանա, Bravo.am-ը կպատմի հաջորդ տարի այս օրերին:):   Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Արսեն Գրիգորյանի անձնական արխիվից եւ Դավիթ Գալստյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW