Ամառային տպավորությունները` լուսանկարներով :) Երգիչ Արսեն Գրիգորյանը բուռն ամառ է ունեցել` հանգիստն անցկացնելով ընտանեկան եւ ընկերական ջերմ մթնոլորտում: Bravo.am-ի հետ Արսենը կիսվեց իր տպավորություններով: Այժմ ձեզ ենք ներկայացնում մեր զրույցն ու երգչի տրամադրած առավել “խոսուն” լուսանկարները: Կանն, Բարսելոն, Լորետ դե Մար եւ շատ լավ ամառ :) Իր ամառային հանգիստը երգիչը սկսել է Ֆրանսիայի Կանն քաղաքից, ուր եղել է կնոջ եւ դստեր հետ: Իսկ Կաննում անցկացրած ուրախ օրերից հետո մեկնել Իսպանիա, եղել Բարսելոնում եւ Լորետ դե Մարում: Իսպանիայում նրանց են միացել Ավետ Բարսեղյանն ու Հասմիկ Կարապետյանը: Թե ինչպես են անցել նրանց օրերը, կարծում եմ` պարզ կլինի լուսանկարներից: Իսկ երգիչը մի խոսքով ասում է` շատ լավ:): Արսենին այս ամառը նոր լիցքեր, նոր ուժ, լավ հիշողություններ ու նոր, լավ ընկերներ է տվել: Խոսելով նախորդ տարիների մասին` Արսենը հիշում է Ֆրանսիայում` Կաննում, Նիցայում, Մոնակոյում, Մոնտե Կառլոյում , Իսպանիայում` Վալենսիայում, Խաղաղ օվկիանոսի ամերիկյան ափերին անցկացրած օրերի մասին: Երգիչը նախընտրում է իր հանգիստ ամեն անգամ կազմակերպել նոր վայրում, որտեղ չի եղել: Արսենը շատ է սիրում ամառն ու ծովը. “Իհարկե, առանց բնության դժվար թե ծովը թանկ լինի ինձ համար: Մենք նախընտրում ենք հանգստանալ այնպիսի երկրներում, որտեղ կգտնենք նաեւ պատմական հետաքրքիր վայրեր”: Որպես ծով սիրող մարդ` մեր զրուցակիցը շատ է սիրում նաեւ լողալ եւ, ինչպես ինքն է ասում, նորմալ լողում է: “Ամենից շատ սիրում եմ Հայաստանը :). չեմ ապրի հայրենիքից դուրս...” Bravo.am-ը Արսենի հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, որն այսօր նրա մի շարք երկրպագուների ուշադրության կենտրոնում է` երբեւէ կլքի երգիչը հայրենիքը: Մեր զրուցակիցը պատասխանեց. “Դա ինձ համար վաղուց արդեն փակված թեմա է: Ոչ:)”: Արսենի ամենասիրելի երկիրը Հայաստանն է: Հայրենիքում սիրում է հանգստանալ Արցախում, Ջերմուկում եւ Դիլիջանում: Իսկ խոսելով արտերկրում եղած առավելությունների մասին, որոնք բացակայում են մեզ մոտ, երգիչը նշում է. ‘‘Բարձրաստիճան զարգացած լինելը, հագնվելը, միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը...’’: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Արսեն Գրիգորյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: