×


Բա իմացա՞ր

Բա իմացա՞ր

Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը Ի՞նչ են խոսում. Ռազմիկ Ամյանն ու այս տարվա «Մանկական Եվրատեսիլի» հաղթող Վլադիմիր Արզումանյանը բարեկամներ են: Razmik Amyan Իրականում. լուրը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլեւ երգիչը դժվարացավ միանշանակ ասել, թե ինչու են մարդիկ իրենց նմանեցնում եւ հումորով ավելացրեց. «Եթե Վովան ուզում է, որ նման լինենք, ուրեմն` նման ենք»: Երգչի պրոդյուսերն ասաց, որ Ռազմիկին էլ շատ են հարցնում` արդյոք ազգակցական կապ կա՞ Վլադիմիրի հետ, որի պատճառը, ըստ պրոդյուսերի, այն է, որ եւ Ռազմիկը, եւ Վլադիմրը Արցախից են, բացի այն, որ մարդիկ արտաքին նմանություն են նկատում: Արմեն Մովսիսյանը պատմեց, որ Ռազմիկի ընկերները Վլադիմիրի ելույթից հետո զանգահարել են երգչին` իմանալու` տեսե՞լ է արդյոք իր «փոքր տարբերակին»: Արտերկրում լինելու պատճառով Ռազմիկը Վլադիմիրի ելույթը հետո է տեսել ինտերնետում եւ շատ է հավանել: «Վովային ծանոթ եմ վաղուց, կարծում եմ` «Մանկական Եվրատեսիլ 2010» մրցույթում Վլադիմիրին ուղարկելը շատ ճիշտ որոշում էր, քանի որ լավ տվյալներ ունի եւ ճիշտ աշխատանքի շնորհիվ կարող է մեծ հաջողությունների հասնել»,- վստահ է Ռազմիկը: Ինչ վերաբերում է իրենց համագործակցությանը` երգչի պրոդյուսերը չբացառեց, որ գուցե հետագայում նրանք համագործակցեն, քանի որ անհնարին ոչինչ չկա: Ի դեպ, այս տարի երգիչն Ամանորը կդիմավորի ու ընտանիքի հետ կանցկացնի Մոսկվայում: Vladimir Arzumanyan 2011թ-ը Ռազմիկի համար շրջագայություններով է սկսում. հենց տարվա սկզբից երգիչը համերգներով հանդես կգա ԱՄՆ-ում, Լիբանանում, Ռուսաստանի տասից ավելի քաղաքներում: Ի՞նչ են խոսում. «Yere1»-ի Կոռուպցյանը` ինքը Գոքորը, վերջերս թողարկել է ընտանեկան 2-րդ տեսահոլովակը, որը կոմերցիոն նպատակներ է հետապնդում: Իրականում. լուրը մասամբ է համապատասխանում իրականությանը: Երգչուհի Հռիփսիմե Ելինյանն ու հումորիստ Գոքորը դեռեւս 2008 թ-ին թողարկել էին իրենց առաջին` «Գժվում եմ» տեսահոլովակը, որը հումորային եւ սիրո մասին պատմող ուրախ երգ էր: Նոր երգի գաղափարը Գոքորինն ու Հռիփսիմեինն էր, ովքեր ուզում էին այնպիսի երգ ու տեսահոլովակ նկարահանվի, որն իրենց որդու` Ալբերտոյի մասին կլիներ: «Երբ փորփրում էի իմ համակարգչի երգերը, մի վրացական երգ գտա, որի երաժշտությունը բարություն էր ներշնչում, հենց դա էլ եղավ երգի երաժշտությունը»,- պատմեց հումորիստը: Երգի խոսքերի հեղինակը հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանն է: Տեսահոլովակի ռեժիսոր Դավիթ Զոհրաբյանի մտահաղացմամբ էլ, ով նաեւ «Yere1»-ի ռեժիսորն է, Ալբերտոն նկարչական ալբոմում պատկերեց ծնողներին ու իր աշխարհը: Goqor & Hripsime Yelinyan Նկարահանումը տեւել է 1 օր, սակայն փոքրիկը ներկա է եղել միայն իր հատվածի նկարահանմանը: Չնայած իր անհանգիստ ու չարաճճի բնույթին` Ալբերտոն իրեն շատ լավ է պահել եւ կարողացել է աշխատել տեսախցիկի հետ: Իսկ ավարտուն տեսահոլովակը տեսնելուն պես` երեխան բուռն է արձագանքել` տեսնելով իրեն: Ընտանեկան համագործակցությունն ապագայում կշարունակվի, հումորիստը մտադիր է նոր երգ թողարկել, իսկ թե ինչ թեմատիկայով, դեռ պարզ չէ: Գոքորն ասում է, որ իրենց երաժշտական գործունեությունը կոմերցիոն բնույթ չի կրում եւ ուզում է, որպեսզի կինը առանձին հանդես գա, քանի որ նա երգչուհի է եւ իրեն ավելի անհրաժեշտ է անհատական տեսահոլովակ ունենալը: Սակայն Հռիփսիմեն դրան համաձայն չէ: Ինչ վերաբերում է ամանորյա տոներին` ապա հայտնի ամուսնական զույգն այն կանցկացնի Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում: Ի՞նչ են խոսում. դերասան Խորեն Լեւոնյանը հայր է դարձել: Իրականում. բարի լուրը ճշտելու համար դերասանի կնոջ ծննդաբերությունից օրեր հետո խոսեցինք դերասանի հետ, ով երջանիկ ձայնով հաստատեց այն: Դեկտեմբերի 2-ին Հարավարեւմտյան թաղամասի Սուրբ Աստվածածին հիվանդանոցում լույս աշխարհ եկավ դերասան Խորեն Լեւոնյանի որդին: Առաջնեկին դերասանն անվանակոչել է իր հայրիկի պատվին` Արմեն: Խորենի խոսքերով` 3 կգ-ից ավելի քաշով փոքրիկ Արմենն իրեն շատ լավ է զգում. «Շատ առողջ ու խոշոր երեխա է, քանի որ իմ տղան է»,- հպարտությամբ ասաց նա: Խորեն Լեւոնյանի համար շատ կարեւոր էր երեխայի սեռը. նախապես գիտեր, որ որդի է ունենալու եւ հաջորդ երեխան էլ կցանկանա, որ տղա լինի, քանի որ ցանկանում է անպայման որդիներ ունենալ: Ինչ վերաբերում է զգացողությանը` դերասանն ասաց, որ շատ մեծ տարբերություն է զգում, միանգամայն այլ զգացողություն ունի, որը խոսքերով դժվարացավ փոխանցել: Khoren Levonyan & Meri Խորեն Լեւոնյանի կինն էլ` Մերին, ասաց, որ հղիության առաջին ամիսներին, երբ դեռ չէին պարզել երեխայի սեռը, Խորենը վստահաբար պնդում էր, որ որդի է ունենալու: Չնայած դերասանն ուզում է երեք որդի ունենալ, կինը` Մերին, շատ է ցանկանում, որ հաջորդ երեխան աղջիկ լինի: Մերին մեզ պատմեց, որ երբ առաջին անգամ գիրկն առավ փոքրիկին, չէր հավատում, որ իր բալիկն է: Միայն նոր-նոր է հասկանում, որ իր փոքրիկն է ու մայր է դարձել: 50 սմ հասակով, 3 կգ քաշով Արմենը շատ հանգսիտ երեխա է եւ ծնողներին էլ շատ չի անհանգստացնում: Ինչպես փոքրիկի մայրը փոխանցեց` լավ ուտում է եւ քնում: Մերին մեծ սիրով ու հաճույքով է մեծացնում իրենց առաջնեկին. «Անգամ գիշերներն արթնանալիս հաճույքով եմ վեր կենում»,- հավելեց նա: Դերասանի կինը որդուն դեռ հստակ իրենցից որեւէ մեկին չի նմանեցնում, բայց մտերիմներն ասում են, որ հոնքերն ու բերանը հայրիկին է նման, իսկ աչքերը` իրեն: Ի՞նչ են խոսում. երգչուհի Շպռoտը փոխել է իր բեմական անունը եւ այսուհետ հանդես է գալու Վոդկա անունով: Իրականում. լուրը կրկին մասամբ է համապատասխանում իրականությանը: Մեր հեռախոսազրույցի ժամանակ Շպռօտն ասաց. «Դեռ չեմ որոշել, ամերիկացի ընկերներս բոլորն էլ համոզում են, որ մնամ Շպռօտ»: Իսկ բեմական անունը փոխելու մտադրության պատճառն այն է, որ ամերիկացիները դժվարությամբ են արտասանում Շպռօտ անունը: Երգչուհին մտավախություն ունի, որ Հայաստանի երկրպագուներին եւս դուր չի գա բեմական անվանափոխությունը, քանի որ իրեն սիրել եւ ընդունել են որպես Շպռօտ: Իսկ թե ինչու «Վոդկա»` երգչուհին ասաց. «Չգիտեմ, չեմ խորացել, հետաքրքիր էմոցիա է առաջացրել` չնայած օղի սիրում եմ, քանի որ խմիչքներից ամենամաքուրն է եւ գլխացավ չի առաջացնում»: Երգչուհին այժմ Լոս Անջելեսից տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ նրան օգնում է լուսանկարիչ Սերգեյ Դանիելյանի ընտանիքը: «Ուզում էի Նյու Յորքը տեսնել, Լոս Անջելեսում լավ էր, բայց ինչ-որ բան պակասում էր. այնտեղ երեկոյան ժամերին դրսում մարդ չկար»,- պարզաբանեց Շպռօտը: Shprot Անձնական կյանքում, սակայն, երգչուհին նորություն չունի: Շարունակում է աշխատել Արամ Ավագյանի եւ Արմեն Մովսիսյանի հետ: Նոր «Baby I am your virus» երգը երգչուհին  ձայնագրել է Վանո անունով ամերիկահայ մի երիտասարդի հետ, ով սովորում է Լոս Անջելեսի թատերական քոլեջում: Ինչ վերաբերում է տեսահոլովակներին` երգչուհին ասաց, որ դրանք գումարների հետ են կապված, իսկ ԱՄՆ-ում նա գոյատեւելու խնդիր ունի: Ի դեպ, երգչուհին մինչ 2012-ը Հայաստան չի վերադառնա: Գիտեր ու բոլորին իմաց տվեց Սեդա Պողոսյանը Տեքստը` “Ե՞ս Yes” ամսագրի Լուսանկարները` “Ե՞ս Yes” ամսագրի եւ Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW