×


Բա իմացա՞ր

Բա իմացա՞ր

Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը Ի՞նչ են խոսում. երգչուհի Մարին եւ հաղորդավար Արտավազդ Ամիրյանն այլեւս ընկերություն չեն անում: Իրականում. լուրը ճշտելու համար խոսեցինք երգչուհու հետ, ով նախ` ծիծաղեց եւ կրկնեց այն խոսքերը, որոնք միշտ ասում է, երբ անձնականի մասին հարց է հնչում. “Ես անձնականիս մասին սկզբունքորեն չեմ խոսում”: Այդուհանդերձ, Մարին փոխանցեց, որ պարզապես այժմ չի համագործակցում  “Slide Art” ընկերության հետ: Պատճառը, ըստ երգչուհու, զբաղվածությունն է, քանի որ այժմ Հանրային հեռուստատեսությամբ վարում  է “22:30” հաղորդաշարը: Երգչուհին ասաց նաեւ, որ թեեւ դժվար է, բայց կարողանում է համատեղել դասերն ու աշխատանքը: Mary & Artavazd Amiryan Լուրը ճշտելու համար զրուցեցինք նաեւ Արտավազդի հետ, ով նախ` փորձեց հարցին հարցով պատասխանել, ապա` իսկը դիվանագիտական պատասխան տալ: “Իսկ ո՞վ ասաց, որ մենք ընկերություն էինք անում: Պարզապես որոշ բաներ փոխվել են անձնական կյանքում”,- հավելեց Արտավազդը` միաժամանակ վստահեցնելով, որ իրենք շարունակում են շփվել եւ լավ հարաբերություններ ունեն: Դրան զուգահեռ` նա ըստ էության չհերքեց, որ խոսակցություններն անհիմն չեն տարածվել, ինչպես նաեւ հաստատեց բաժանման մասին լուրը: Ինչ վերաբերում է երաժշտական գործունեությանը, ապա Մարին ասաց, որ չի պատրաստվում լքել երգարվեստը, ավելին` զբաղված է նոր երգերի ձայնագրությամբ, իսկ տարվա վերջին կթողարկի իր առաջին ձայնասկավառակը: Ի՞նչ են խոսում. հաղորդավարուհի Աննա Կոկչյանը անցել է ընդհատակ, ինչպես նաեւ բաժանվել է դերասան Սոս Ջանիբեկյանից: Իրականում. հաղորդավարուհին հաստատեց լուրը` ասելով, որ արդեն մեկ տարի է` ինքն ու Սոսը միասին չեն ապրում եւ բաժանվել են, թեպետ հաղորդավարուհին նկատեց, որ հնարավոր է կրկին միանան, քանի որ երկուստեք որոշակի քայլեր են արվում: Anna Kokchyan “Թե ինչ կլինի ապագայում, դեռ չեմ կարող ասել”,- ավելացրեց Աննան: Ըստ նրա` իրենք միասին ապրել են երեք տարի եւ շարունակում են շփվել, Սոսն էլ իր համար հարազատ անձնավորություն է: Ինչ վերաբերում է աշխատանքային գործունեությանը, ապա հեռուստաեթերից հեռացած հաղորդավարուհին փոխանցեց, որ իրեն լավ է զգում տեսախցիկի հակառակ կողմում` ռեժիսորի կարգավիճակում, քանի որ հոգնել է եթերից, որտեղ ժամանակը քիչ է, ասելիքը` շատ: Այժմ նա աշխատում է “Futu” ընկերությունում, որը զբաղվում է ֆիլմերի, տեսահոլովակների եւ հոլովակների նկարահանմամբ` որպես ռեժիսոր: Աննան նշեց, որ այս աշխատանքում սահմանափակումներ չկան, եւ իրեն զգում է` ինչպես ձուկը ջրում: Sos Janibekyan Սերիալներում նկարահանվելու առաջարկներ էլ է ստանում, բայց չի համաձայնում դրանցում նկարահանվել, քանի որ իրեն չեն գոհացնում դերերը, որոնցում գնահատվում են ոչ թե դերասանական կարողություններն ու ներաշխարհը, այլ մարմինը: Ի՞նչ են խոսում. երգչուհի Շուշան Պետրոսյանը կոնֆլիկտ է ունեցել “Բուդուար” հաղորդաշարի եւ հաղորդավարուհի էմմա Բալբաբյանի հետ: Shushan Petrosyan Իրականում. լուրը համապատասխանում է իրականությանը այնքանով, որ Շուշանը ոչ թե կոնֆլիկտ է ունեցել որեւէ հաղորդաշարի հետ, այլ պարզապես նրան դուր չեն գալիս հայտնիների զգեստապահարանը ցուցադրող նման հաղորդաշարերը: Երգչուհին ասաց, որ մշտապես զանգահարել են “Աստղային զգեստապահարան” հաղորդաշարից, սակայն մերժել է նրանց: Ըստ երգչուհու` խոսքն ATV հեռուստաընկերության “Բուդուար” հաղորդման մասին չէ` չնայած այդ հաղորդաշարից էլ է առաջարկ ստացել: Շուշանի խոսքերով` մերժում է նկարահանել իր զգեստապահարանը, քանի որ իրեն հոգեհարազատ չեն նման հաղորդումները, եւ խնդիրը դրանց գաղափարի մեջ է: Ըստ նրա` եթե մարդիկ ամիսներ շարունակ չեն կարողանում որեւէ հագուստ կամ կոշիկ գնել, նշանակում է` մեր երկրի համար նման հաղորդումները ճիշտ չեն: Բացի այդ, միշտ չէ, որ այդ զգեստապահարանները ճաշակով են եւ համապատասխանում են իրականությանը: Երգչուհին հավելեց, որ դիտել է շոու-բիզնեսի իր գործընկերների զգեստապահարանների պարունակության մասին հաղորդաշարերից մի քանիսը եւ իրեն դուր չի եկել սուտը: “Ինքս հետեւում եմ նորաձեւությանը եւ հասկանում եմ նորաձեւության միտումները, բայց ցուցադրվող հաղորդումներից քչերն են, որ իրական են, քանի որ կուլիսներում եւ համերգների ժամանակ տեսնում ենք այդ հագուստները եւ գիտենք` դրանք իսկապես բրենդերի՞ց են, թե՞ ոչ”,- եզրափակեց երգչուհին: Emma Balbabyan Ի՞նչ են խոսում. այժմ ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Անի Քրիստին նոր ընտրյալ ունի: Իրականում. երգչուհին ո°չ հերքեց, ո°չ հաստատեց այս լուրը: Նա պարզապես նշեց, որ չի ցանկանում խոսել այդ մասին: “Ես հասկացել եմ, որ անկեղծությունը ոչ մի բանի պետք չէ: Դրա համար էլ հիմա այդ հարցին չեմ պատասխանում. ընկերներս շատ են, բայց անձնականիս մասին չեմ ուզում խոսել”,- ընդգծեց երգչուհին: Ani Qristi Ընտանեկան ճակատում ունեցած անհաջողություններից հետո տեւական ժամանակ լռած երգչուհին պատրաստվում է նոր ձայնասկավառակ թողարկել, որն ամենայն հավանականությամբ կլինի ապրիլին: Այն կոչվում է “I’ am Back” եւ ներառում է 8 երգ, որոնց եւ° խոսքերի, եւ° երաժշտության հեղինակը հենց երգչուհին է: Անին պատմեց նաեւ, որ ձայնասկավառակում երգերը տեղաբաշխված են` Անին իր երգերն ունի, Քրիստին` իր: Բացի այդ, վերջերս ԱՄՆ-ում նկարահանվել է երգչուհու նոր` “Բարդ է” տեսահոլովակը, որի ռեժիսորը Սուրեն Թադեւոսյանն է, ով Հայաստանից կրկին տեղափոխվել է Իսպանիա: Տեղեկացնենք, որ երգչուհին ծրագրում է այս տարի վերադառնալ Հայաստան եւ սեպտեմբերին մենահամերգ ունենալ: Տեքստը եւ լուսանկարները` “Ե՞ս Yes” ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW