ԴիԿապրիոյի նախկին ընկերուհին գիտի սեքսուալ լինել
Ամառը մոտենում է ավարտին, սակայն հանրահայտ մոդելները շարունակում են բիկինիներով լուսանկարվել թեժ ու անկեղծ ֆոտոշարքերում: Մանեքենուհիների կիսամերկ “արշավներին” մասնակցում է նաեւ Լեոնարդո ԴիԿապրիոյի նախկին ընկերուհին` մոդել Բար Ռաֆայելին:):
Բարը վերջերս պատմել է իր մանկության մասին` շեշտելով, որ ի ծնե մոդելի կոչում ունի:). “Հիշողություններիցս մեկն այսպիսին է. մայրիկիս անդադար հարցնում էի` երբ են ինձ կրկին լուսանկարելու: Հանուն դրա պատրաստ էի բացակայել դպրոցից: Շատ էի սիրում լուսանկարվել’’:
Այսօր արդեն հայտնի եւ սիրված Բարը խոստովանում է, որ մտադիր չէ սահմանափակվել ու բավարարվել ձեռք բերածով. “Ես շարունակում եմ սովորել: Բոլոր լուսանկարներս մանրակրկտորեն զննում եմ: Գիտեմ` ինչպես ծալել ոտքս, որ ավելի սեքսուալ լինեմ: Ես մարմնիս յուրաքանչյուր ոսկորը գիտեմ’’:
Ներկայացնում ենք մոդելի նոր լուսանկարները:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.spletnik.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: