×


Էստրադան` Բրյուսովի բակում:)

Էստրադան` Բրյուսովի բակում:)

Սիրված երգեր` երեխաների համար Բրյուսովցիները մայիսի 30-ին ժամը 17:00-ից սկսած` երկրորդ հերթի համար նախատեսված դասին չեն ներկայացել:): Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ հենց համալսարանի բակում տեղի ունեցավ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բարեգործական համերգ: Mari & Sona Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան  Անդրեն, Արսեն Գրիգորյանը, Էդգար Գյանջումյանը, Մարին, Աստղիկ Սաֆարյանը, Սարգիս Ավետիսյանը, Սոնա Շահգելդյանը, Մարիաննա Հովհաննիսյանը, մասնակցեցին նաեւ բուհի ուսանողները: Համերգի կազմակերպիչներից էր երգչուհի  Մարին, ով նաեւ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողուհի է: Հենց նա է իր ընկերուհիների հետ այս գաղափարի շուրջ հավաքել կոլեգա-ընկերներին:): Համալսարանում դրված արկղերում գումար էր հավաքվում 3-ամյա Մանեի բուժման համար, ով քաղցկեղ ունի եւ գտնվում է բուժման երկրորդ փուլում: Բուհի ուսանողները համերգին մասնակցելու համար նախապես տոմսեր էին ձեռք բերել` դրանով իսկ հանգանակություն կատարելով երեխայի համար: Համերգից ստացված ողջ հասույթը փոխանցվեց Մանեի ընտանիքին: Astghik Safaryan Բարեգործական համերգներին մասնակցելը հայտնի մարդկանց կյանքի անբաժան մասն է դարձել: Երգիչ Անդրեն նշեց, որ իր` “Մի թող” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը` նվիրված քաղցկեղով հիվանդ երեխաներին, միայն սկիզբն է. “Եթե դու զբաղվում ես քո սիրած գործով ու պարզապես երգելով կարող ես աջակցել ինչ-որ մեկին, դա ուղղակի աստվածատուր օրհնություն է: Փառք Աստծո, այս խնդրի լուծման հարցում շարժ է նկատվում` հանձինս առաջին տիկին Ռիտա Սարգսյանի”: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի  /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW