Դերասանը հայտնել է կնոջից բաժանվելու պատճառը Բրեդ Փիթի` դերասանուհու հետ համատեղ կյանքը “ձանձրալի եւ անհետաքրքիր է եղել”. 2005 թվականին ամուսնալուծությունից հետո, հավանաբար, առաջին անգամ դերասանը խոսել է Ջենիֆեր Էնիսթոնի հետ ընտանեկան իր կյանքի մասին: Այսօր, ի տարբերություն 90-ականների եւ 2000 թվականի առաջին կեսի, Բրեդը կյանքից գոհ է, քանի որ “գտել է սիրելի կնոջը եւ ունի ընտանիք, որին շատ է սիրում”: Դերասանի խոսքերով` Անջելինա Ջոլիի հետ ձանձրանալու ժամանակ չի ունենում, եւ այն, որ այս դերասանուհին է իր երեխաների մայրը, մինչ օրս իր կատարած ամենախելացի եւ հաջող քայլն է:): Նշենք, Ջենիֆեր Էնիսթոնի հետ 5 տարվա համատեղ կյանքի ընթացքում Բրեդն այդպես էլ հայր չի դարձել, իսկ Անջելինա Ջոլիի հետ գրեթե նույնքան ժամանակահատվածում հասցրել է 6 երեխա ունենալ, որոնցից երեքի կենսաբանական հայրն է: Այնուամենայնիվ, Ջոլին եւ Բրեդը դեռ չեն պատրաստվում օրինականացնել հարաբերությունները:): “Մենք կամուսնանանք, երբ ժամանակը գա: Իսկ 7-րդ երեխան դեռ չենք ունենա”,- Parade ամսագրին տված հարցազրույցում ասել է հայտնի դերասանը: Ջենիֆեր Էնիսթոնին, լուրերի համաձայն, անակնկալի է բերել Բրեդ Փիթի անկեղծ խոստովանությունը: Ի դեպ, այս դերասանուհուն, ով հիմա հանդիպում է Ջասթին Թերոյի հետ, օրերս լուսանկարել են արցունքոտ աչքերով լոսանջելեսյան հիվանդանոցից դուրս գալիս. առողջական խնդիրներ ունի դերասանուհու մայրը: Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/ Աղբյուրը` KP
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: