Համերգ` նվիրված գարնանային տոներին :) Գարնան գալուստը նշելու, գարունը գովերգելու առիթը երեկ նշվում էր Երեւանում, ավելի կոնկրետ` Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում: Մայրենի լեզվին ու գարնան զարթոնքին նվիրված համերգը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, Հայ կանանց միջազգային միավորումը: «Ամեն երեխա գարուն է, ծաղիկ ու սեր է»,- այս խոսքերով երեկոն վարող Սարգիս Նաջարյանն առաջինը բեմ հրավիրեց ամենափոքր մասնակցին` Վլադիմիր Արզումանյանին: «Մանկական Եվրատեսիլ 2010» մրցույթի հաղթողը թեեւ առաջինը բեմ բարձրացավ, բայց նրան հաջողվեց ոչ միայն հանդիսատեսի բուռն ծափերին արժանանալ, այլ նաեւ հատուկ պարգեւատրման:): ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանագրով Վլադիմիրն արժանացավ Կոմիտասի անվան մեդալի: Նա նշեց, որ Վլադիմիրն ամենափոքրիկ մեդալակիրն է, բայց միեւնույն ժամանակ` ամենաարժանին. «Թող Կոմիտասի լույսն ու տաղանդն ուղեկցի քեզ, սիրելի´ Վլադիմիր»,- մաղթեց Հրանուշ Հակոբյանը: Սփյուռքի նախարարը նաեւ շնորհավորեց հայ կանանց առաջիկա տոների կապակցությամբ. «Կարծում եմ` աշխարհում չկա որեւէ պետություն, որի պետական տոնացույցում կնոջը նվիրված երկու պետական տոն լինի: Մենք ունենք կանանց նվիրված մեկամսյակ, որովհետեւ հայ կինն արժանի է դրան: Հայ կինն է նաեւ սփյուռքում հայ պահում ամբողջ հայությանը:)»: Համերգին ելույթ ունեցան ամենատարբեր սերունդների ներկայացուցիչներ` Վլադիմիր Արզումանյանը, Միսթեր X-ը, Մհերը, Ռաիսա Մկրտչյանը, Արուս Գուլանյանը, երգչախմբեր, պարային խմբեր, նաեւ Սիամանթոյի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: