×


Դալիտա

Դալիտա

Փոքրիկ երգչուհու “աստղային” ծնունդը:) Դալիտա Ավանեսյանը սեպտեմբերի 19-ին քնելուց առաջ ի՞նչ երազանք էր պահել, չգիտենք, բայց ջրահարսի տեսքով էր արթնացել:): Փոքրիկ երգչուհին, ով այս տարվա մանկական “Եվրատեսիլի” հայաստանյան նախընտրական փուլին եւս “Ջրահարսի երգով” էր հանդես եկել, նշում է, որ իրեն իսկապես ջրահարս է զգում:): Նախորդ շաբաթ օրը ոչ միայն Դալիտայի զգեստն էր ձկնիկի պոչով, այլեւ ջրահարսի տեսքով տորթ կար: Տեսնես` ո՞ւմ տարեդարձն էր:) Dalita Մուլտերի հերոսներ, ծաղրածուներ ու կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչներ “գործով” ժամանել էին “3.33”` զվարճացնելու ակումբի փոքրիկ հյուրերին:): Դալիտան նշեց իր 11-ամյակը. “Միշտ երազել եմ, որ ծնունդս այսպես գեղեցիկ ու աշխույժ անցնի: Մեկ տարի մեծացա, բայց դեռ ոչ մի փոփոխություն չեմ զգում:): Այ երբ իսկապես մեծանամ, երազում եմ միաժամանակ բժշկուհի ու երգչուհի լինել”: Դելոն “օբյեկտի” տիրոջ դերից դուրս էր եկել:) Դալիտայի տարեդարձին Դելոյի դերը ուրախանալն էր:): “Ես ուրախանում եմ, եթե մարդիկ իմ ուրախությունով ուրախանում են, դուրս է գալիս նաեւ ուրախացնում եմ: Էությամբ այնպիսի մարդ եմ, որ եթե ակումբում ուրախություն կա, մանավանդ եթե երեխաներ են, որովհետեւ երեխաներին սիրում եմ, ցանկանում եմ մասնակցել: Չցանկանան, չեմ մասնակցի:): Այսօր ոչ թե “օբյեկտի” տերն եմ, այլ իրենց հյուրը”,- ասաց ակումբի համատերը: Dalita Փոքրի երգչուհուն դելոյական մաղթանքը այսպիսին է. “Կյանքում իր պարզությունը չկորցնի, որովհետեւ պարզ մարդիկ միշտ հաջողության են հասնում: Ես մարդկանց աստղ ու չաստղ չեմ առանձնացնում, ինձ համար կան լավ ու վատ մարդիկ, եթե լավն են, ինձ մոտ ու իմ հետ այստեղ գտնվելու իրավունք ունեն, եթե վատն են, անկախ նրանից` ով են, աչքերով գտնում ու չեմ թողում մտնել:)”: Քեռիից ու տատիկից սպասելիքներ կան:) Դալիտայի մայրը հուսով է` ստացվեց դստերը ուրախացնել: “Ցանկանում եմ, որ աղջիկս կարողանա իր տաղանդը լավագույն ձեւով ներկայացնի ժողովրդին, ժողովուրդն էլ գնահատի դա: Արդեն բազմաթիվ նախագծերի, մրցույթների, համերգների, հեռուստահաղորդումների է մասնակցել, մենք էլ օգնում ենք ամեն հարցում, որ ավելի աճի, զարգանա”: Dalita Իզաբելան դստեր համար կիթառ է գնելու. “Կազմակերպչական գործերով այնքան խառն էի, որ չհասցրի նվերը պատրաստել, ու դատարկ չշնորհավորելու համար կիթառով ժամացույց եմ նվիրել: Կիթառ է նվագում, շատ է սիրում, քեռին, տատիկը խոստացել են:)”: Արի ու տես` Նիկին հրավիրում են հարսանիքներին, ծնունդներին երգելու:) Նիկ Էգիբյանը մի քանի կատարումով հանդես եկավ: Երգիչը շատ պատվերներ է ունենում, վերջերս անգամ հարսանիքի ժամանակ է երգել. “Արի ու տես, ժողովուրդը սկսել է R&B լսել: Ինձ համար հաճելի անակնկալ էր, թե գումարային առումով, թե ուղղակի:): Դալիտայի մայրն է խնդրել, որ դստեր տարեդարձին երգեմ: Շատ աշխատասեր երեխա է, համոզված եմ` տարիների ընթացքում հայտնի կդառնա: Կանաչ ճանապարհ եմ մաղթում շոու-բիզնեսում, լիքը, լիքը աշխատասիրություն, առաջին երկու-երեք տարին շատ անշնորհակալ տարիներ կլինեն, հետո հաջողության արդյունքը կքաղի: Թող պոզիտիվ աղջիկ մեծանա”,- ասաց Նիկը: Ի դեպ, երգիչը կարծում է` Դալիտայի համար երգ գրելու առաջարկ կստանա:): Dalita “Դալիտայի նման համեղ շոկոլադներ”:) Նախկին “արեւիկցի” Լիդա Առաքելյանը, ով նշում է, որ բոլորն իրեն որպես Լիդուշիկ գիտեն, Դալիտայի հետ մտերմացել է մանկական “Եվրատեսիլի” հայաստանյան նախընտրական փուլերի օրերին: “Հիմա արդեն լքել եմ “Արեւիկ”-ն ու առանձին եմ աշխատում. դասերիս հետ չէի հասցնում: Դալիտան ու ես նաեւ նույն պարի խմբակն ենք հաճախում”: 11-ամյա Լիդուշիկը ընկերուհուն շնիկ է նվիրել. “Այն եմ նվիրում, ինչ ինքս կցանկանայի ունենալ: Վարդագույն շնիկ եմ նվիրել, մեկ էլ տիկնիկ, որի տակ Դալիտայի նման համեղ շոկոլադներ են: Ցանկանում եմ, որ երազանքներն իրականանան, հայտնի դառնա, բոլորը շատ սիրեն եւ միշտ առողջ լինի”: Dalita Ամեն ինչ կանեն, որ Դալիտան հանրաճանաչ դառնա:) Դալիտայի PR մենեջեր Դավիթ Ղարիբյանը նշում է` ամեն ինչ անելու են երգչուհուն հանրաճանաչ դարձնելու համար. “Փոքր տարիքից սկսելը ճիշտ է,  արդեն հաջողություններ ունի: Ամեն կերպ ընտանիքը աջակցում է նրան: Դալիտայի պապիկը բժիշկ է եղել , մնացած բաների մեջ չխորանանք, այսօր մայրն ու տատիկն են իրենով զբաղվում”: Մանկական “Նոր Ալիք” մրցույթում հաղթանակած “Ռազմիկն ու ընկերները” Դալիտայի համար “Ծնունդդ շնորհավոր” երգեցին, երգչուհին փչեց “ջրահարսի” մոմերը: Մենք էլ ենք շնորհավորում:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW