Երգչին կարոտած աղջիկների կիրքն ու դոկտոր Զլոն:)
Դավիթ Թուջարյանին երեկ առեւանգել են: Երգիչը պահվում է “Դինամո” մարզադահլիճում` ճաղապատ մեծ վանդակի մեջ, եւ “ստիպված” է դիմակայել երկու տասնյակ կրքոտ աղջիկների հարձակումներին:):
“Կարոտ ա, կարոտ ա, էս աղջիկը կարոտ ա”: Այս խոսքերն էր պարբերաբար կրկնում, ավելի ճիշտ` երգում Դավիթը, երբ Bravo.am-ը հասավ դեպքի վայր: “Տանը քնած էի, դոկտոր Զլոն առեւանգեց ու ինձ այստեղ բերեց աղջիկների հատուկ պատվերով”,- ասաց երգիչը:):
Սերժ Գաբյանը, ով “հանցավոր” աշխարհում հայտնի է դոկտոր Զլո մականվամբ, աղջիկների օգնությամբ տարաբնույթ փորձությունների էր ենթարկում երգչին: “Էս աղջիկը կարոտ ա” արտահայտությունը թող ձեզ հուշի` ինչպիսի փորձանքի մեջ է ընկել Դավիթ Թուջարյանը:):
“Այլանդակ”, բայց կսիրվի :)
Եթե լուրջ, փետրվարի 7-ին Դավիթ Թուջարյանի` “Էս աղջիկը” երգի տեսահոլովակն էր նկարահանվում: “Իրականում շատ բոմբ բան է, այլանդակ, խնդալու կլիպ է ստացվելու: Կարծում եմ` 2011-ին շատ կդիտեն ու կսիրվի: “Մարալ”-ի ֆորմատի երգ է, հումոր կա, ֆիլմային մոտեցում: Ֆիշկան սյուժեի վրա է դրված, երկրորդը` հոյակապ պարեր ունենք…”,- ասաց Սերժ Գաբյանը:
Ռեժիսորի խոսքերով` կրքոտ տեսահոլովակ է սպասվում` նախատեսված ընտանեկան դիտման համար. “Ցենզուրայի մեջ է ամեն ինչ, չնայած աղջիկները լավ կրքոտ են լինելու”: Կիսամերկ վիճակնե՟ր: “Տեսնելու եք, էն էլ ինչքաան եք տեսնելու, շատ, ամբողջ կլիպը էդ ա էլի: Աղջիկները մերկ չեն, լավ սիրուն հագնված են:))))”:
Ի դեպ, թիմակիցներն են Սերժին համոզել, որ իր պատկերացրած դոկտոր Զլոն կերպարային առումով հենց իրեն է նման:): Տեսահոլովակում կգնահատեք ռեժիսորի խաղը: “Ոչ թե չար, այլ ցնդած պրոֆեսոր է` բիզ-բիզ մազերով, չսանրված: Այսպես, թե այնպես օֆիսում երեխեքն ինձ մեկ-մեկ ցնդած պրոֆեսոր են անվանում:)”,- պարզաբանեց նա:
“Էս աղջկա” խոսքերի եւ երաժշտության հեղինակը երգչի մայրն է` Գայանե Աստվածատրյանը, երգը գործիքավորել է Դավթի եղբայրը` Լեւոն Թուջարյանը: Երգիչը պատրաստվում է գարնանը 6/8 ոճում ձայնասկավառակ թողարկել, վերոնշյալն էլ ալբոմի երգերից մեկն է: Մայիսին էլ Ռուսաստանի երեք քաղաքներում համերգներով է հանդես գալու:
Բախտի հարց :)
Այսօր Դավիթ Թուջարյանի շոու-բիզնեսային “հարցերով” զբաղվում է “Gabreels” ստուդիան: Սերժ Գաբյանը նշում է` երգչի բախտը բերել է իր հետ համագործակցելու հարցում:). “Բա ի՟նչ ա արել: Իհարկե, բերել է: Միայն ես չեմ իր հետ աշխատում, այլ իմ ամբողջ անձնակազմը` մեծ թիմ: “Մարալ”, “Այրվող կամուրջներ”, հիմա էլ եկանք հասանք էս կարոտած աղջիկներին:): Առաջին երկու տեսահոլովակները նկարելիս դեռ իր պրոդյուսերը չէի”:
“Ով փնտրում է, նա գտնում է: Պետք է փորձես , տեսնես, թե աշխատանքն ինչպես է ստացվում: Նախկին պրոդյուսերիս` Խաչիկ Եղոյանի հետ միմյանցից նեղանալ չի եղել. իմ լավ ընկերն է: Մենք էլի կհամագործակցենք` համերգների առումով”,- ասաց Դավիթը:
Սերժ Գաբյանն իր առնչությունը 6/8 ժանրի հետ ճիշտ կազմակերպված բիզնես է համարում. “Ինքս ուրիշ երաժշտություն եմ նախընտրում, բայց չեմ ասում` Դավիթի երգածը վատն է. ինձ դուր է գալիս: Այն մարդիկ, ովքեր նախընտրում են տվյալ երաժշտական ժանրը, կտրամադրենք ամենաբարձր որակով”:
“Թող ինձ տա այն աղջկան, ում հարմար կհամարի”. Դավիթ Թուջարյան
Կարոտած աղջիկների մասին երգող Դավիթը իր միակին դեռ չի գտել. “Ամուսնացած չեմ, բալիկ… Աստված տա բոլորին: Դեռ չեմ մտածում ամուսնանալու մասին, չեմ փնտրում, կարծում եմ` ամեն մեկի կյանքը հենց Աստված էլ դասավորում է: Թող ինձ տա այն աղջկան, ում հարմար կհամարի: Դեռ չեմ ճանաչում նրան, բայց սպասում եմ շատ անհամբեր”:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
9,426






