×


Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմ

Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմ

Ընտանիքում կրկին համալրում է սպասվում :) Հիշու՞մ եք, մի անգամ հայտնի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի կինը` Վիկտորիան կատակել էր, թե որոշել է իր ամուսնուն սեփական երեխաների ֆուտբոլային թիմ նվիրել:): Կարծես թե դա ամենեւին էլ կատակ չէր: Հայտնի ֆուտբոլիստի կին, երեք որդիների մայր, երգչուհի, դիզայներ, մի խոսքով` սպորտսմենուհի, կոմսոմոլուհի եւ գեղեցկուհի Վիկտորիա Բեքհեմը կրկին հղի է :): David & Victoria Backkhems Այս ուրախալի լուրը տարածել են բլոգերները, իսկ հայտնի զույգի ներկայացուցիչը հաստատել է այն: Միեւնույն ժամանակ Դեւիդ Բեքհեմը Facebook-ի իր պաշտոնական էջում գրել է. “Ես հիասքանչ նորություն ունեմ ձեզ համար: Ամռանը ես ու Վիկտորիան 4-րդ բալիկն ենք ունենալու: Մեր որդիները շատ հուզված են, որ քույրիկ կամ եղբայր են ունենալու”: David & Victoria Backkhems Bravo.am-ը շնորհավորում է Բեքհեմներին եւ խոստանում անպայման տեղեկացնել ձեզ երեխայի սեռի եւ ծննդյան մանրամասների մասին :): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.spletnik.ru

Կարդալ ավելին

Quality Sign BW