×


Դեֆիլե

Դեֆիլե

Տոն Ֆրանս-հայկական ուսումնարանում Երեկ հայերը ֆրանս-հայկական ձեւով էին  հագնվել, հարդարվել… Քայլվածքն ու ժպիտներն էլ էին ֆրանս-հայկական:): Արդեն տասը տարի է` Ֆրանս-հայկական մասնագիտացված ուսումնարանը ընդունում է բոլոր այն պատանիներին եւ աղջիկներին, ովքեր ցանկանում են իրենց գործի հմուտ վարպետ դառնալ, եւ յուրաքանչյուր տարվա ավարտին դեֆիլե է կազմակերպվում: Այս տարի շրջանավարտներին դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունիսի 25-ին: Defile Ֆրանս-հայկական ուսումնական կենտրոնում մասնագիտանում են վարսահարդարներ, մատնահարդարներ, դերձակ-մոդելավորողներ, խոհարար-սպասարկողներ եւ նախնական մասնագիտական արհեստագործական դաշտի այլ ոլորտի ներկայացուցիչներ: “Փորձում ենք մասնագիտական այնպիսի կադրեր պատրաստել, որոնք կարողանան աշխատանք գտնել հայրենիքում եւ որակական փոփոխություններ մտցնել մեզ մատուցվող ծառայությունների մեջ: Կարեւոր է, որովհետեւ մեզանից յուրաքանչյուրն առօրյայում շփվում է սպասարկման ոլորտում աշխատողների հետ”,- ասաց  ուսումնարանի տնօրեն Գայանե Կարապետյանը: Defile Դեֆիլեն Ֆրանս-հայկական ուսումնական կենտրոնի շրջանավարտների համար ավարտական ամփոփիչ միջոցառում է, որի ժամանակ ցուցադրում են իրենց ստեղծած աշխատանքները: Այս տարվա դեֆիլեի թեման էր “Զարդանախշը ժամանակակից հագուստում”: Ցուցադրվող մոդելները պատրաստվել էին ուսանողների ստեղծած էսքիզների հիման վրա, ցուցադրում էին ուսումնարանի սաները:): Ներկայացվեցին առօրյա, սպորտային, բեմական, երեկոյան հագուստների հավաքածուներ: Հագուստները կարվել էին տաֆտայից, բամբակյա եւ ձգվող գործվածքներից: Զարդանախշեր ստանալու համար օգտագործվել էին ժապավեններ, փուլեր, քարեր, ներկեր. բոլորն էլ` ձեռքի աշխատանք: Մոդելների մազերը հարդարել էին վարսահարդար-շրջանավարտները: Defile Տաթեւիկ Մնացականյանը կարմիր դիպլոմով ավարտեց ու գործավարի որակավորում ստացավ, ցուցադրության ժամանակ էլ որպես մոդել հանդես եկավ:). “Փորձ չունեինք` ինչպես են մոդելները կարողանում գեղեցիկ ցուցադրել հագուստները: Մոտ երկու ամիս մեր դասախոսական անձնակազմը քայլել սովորելու դասեր անցկացրեց, ու այնպիսի քայլվածք ստացանք, որ լավ ցուցադրենք մեր ուսանողների լավագույն աշխատանքները”: Defile Ֆրանս-հայկական ուսումնարանի տնօրենը նշում է, որ ամենապահանջարկված մասնագիտություններն են դերձակ-մոդելավորողը, խոհարար-մատուցողն ու վարսահարդարությունը: Գործավար դառնալ ցանկացողների պասիվություն է նկատվում. “Հայաստանում դեռեւս գործավարի մասնագիտությունը այն մեկնաբանությունը չունի”,- ասաց Գայանե Կարապետյանը: Ցուցադրությունն եղավ, մոդելների սանրվածքներն ու դիմահարդարումն էլ տեսանք:), դեֆիլեի ավարտին բոլորը համտեսեցին խոհարար-շրջանավարտների պատրաստած ուտեստները: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին