Մոդելը “Փոխակերպիր ինձ” ֆոտոշարքում
Ժիզել Բունդխենին անվանում են իր սերնդի լավագույն մոդելներից մեկը: Իր նոր լուսանկարները, որոնք արվել են “Numero” ամսագրի համար, դրա վառ ապացույցն են: Նա դարձել է մայիսյան համարի հերոսուհին:
Ֆոտոշարքը, որին մասնակցել է Ժիզելը, կոչվում է “Փոխիր ինձ”: Միտքը կայանում է նրանում, որ ոճաբանների օգնությամբ մոդելը լիովին փոխակերպվել է ու անճանաչելի է դարձել: Մենք երբեք չենք տեսել Ժիզելին դասական շիկահերի կերպարում, կամ գազարագույն մազերով, բայց արի ու տես, որ նա նույնիսկ այդ կերպարներում կրկին հիանալի տեսք ունի:
Լուսանկարների հեղինակը Նինո Մունյոսն է, իսկ ոճաբանը` Քեթի Մասմանը: Ժիզելը ցուցադրում է Gucci եւ Prada նորաձեւության տների վերջին հավաքածուներից իրեր:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.etoday.ru


×
4,729






