Արշակյանների “Սեր Երեւան”-ը Bravo.am-ում
Էրեբունի-Երեւանը 2792 տարեկան է: Տարեդարձը տոնվելու է 10.10.10-ին:): Քաղաքի օրվա տոնակատարությունների շրջանակներում` մեր մայրաքաղաքին նվիրված նոր երգով եւ տեսահոլովակով են հանդես գալիս Արշակյան քույրերը:
Ինգայի եւ Անուշի “Սեր Երեւան” երգի տեսահոլովակը ներկայացնում է “Շարմ Հոլդինգ”-ը: Ստեղծմանն աջակցել է Երեւանի քաղաքապետարանը: “Սեր Երեւան”-ի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, գործիքավորումը` Մարտին Միրզոյանի, տեսահոլովակը նկարահանել է Հրանտ Երիցկինյանը, զգեստների հեղինակ` Ինեսսա Սևունց:


×
9,651






