Երեք կատարող, երկու տեսահոլովակ :)
Լեդի Գագան, Քրիս Բրաունն ու Ջասթին Բիբերը նոր տեսահոլովակներ են ներկայացրել: Նախ` տեղ զիջենք կնոջն ու առաջինը պատմենք Լեդի Գագային վերաբերող նորության մասին:):
Էպոտաժի թագուհի Լեդի Գագան հանրությանն է ներկայացրել իր հերթական սկանդալային տեսահոլովակը: Այն նկարահանված է “The Edge of Glory’’ սինգլի հիման վրա: Տեսահոլովակում Գագան պարում է աստիճանների վրա, այնուհետեւ շարունակում է պարային շարժումները փողոցում ու համբուրում գետինը: Տեսահոլովակում երգչուհու հագուստը Gianni Versace-ի վերջին հավաքածուից է:
Քրիս Բրաունն ու Ջասթին Բիբերը սոլո կատարողներ են, բայց միավորել են ուժերն ու դուետ ձայնագրել:): Պատկերացնում եք` երգիչների իգական սեռի ներկայացուցիչները միասին ի՜նչ մեծ բանակ են կազմել:):
“Next 2 You” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ռեժիսորն է Քոլին Թիլին: Ընտրված թեման այժմ շատ ակտուալ է Հոլիվուդում` աշխարհի վերջ: Ըստ սյուժեի` երգիչներն իրենց երկրորդ կեսին են փնտրում մինչեւ աշխարհի վերջը: Արդյոք հաջողվո՞ւմ է նրանց գտնել սիրելիներին` պարզեք տեսահոլովակը դիտելով:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.spletnik.ru, www.popsugar.co.uk


×
4,166






