×


Լերա

Լերա

Ներկայացնում է WOW ամսագիրը Ինչո՞ւ է Լերան սիրում հայերին Յուրմալայի «Նոր ալիք» երաժշտական մրցույթից հետո ռուսական եթերի ամենասեքսուալ հաղորդավարուհի Լերան չափազանց քննարկվող է դառնում նաեւ Հայաստանում: Մենք կապվեցինք շիկահեր գեղեցկուհու հետ ու զրուցեցինք հայերի, Լազարեւի հետ նրա սիրավեպի ու նոր հեռուստատեսային նախագծի մասին: Lera - Դու էպատաժի չես ենթարկում հանրությանը. քո ոճն այլ է: Այդ դեպքում մրցակցությանը ինչպե՞ս ես դիմանում: - Հեռուստատեսությունում արդեն 15 տարի եմ աշխատում եւ ինձ պրոֆեսիոնալ եմ համարում: Սա ասում ոչ ինքնագովազդի համար, այլ պարզապես ես արդեն գիտեմ, թե ինչն է իմը, եւ ես ինչ կարող եմ անել: Գիտեմ` ում համար եմ աշխատում եւ ճանաչում եմ իմ լսարանը: Կարծում եմ` հենց սա է կարեւոր ցանկացած մասնագիտության մեջ, իսկ շոու-բիզնեսը բացառություն չէ: -    Վստահ եմ` քեզ ձանձրացրել են Սերգեյ Լազարեւի ու քո սիրեավեպի մասին հարցերը: Բայց, այունուամենայիվ, ցանկանում եմ ճշտել` ո՞ր շրջանում են այժմ ձեր հարաբերությունները: - Մենք 3 տարի է միասին ենք. «քաղցրիկ» շրջանն արդեն անցյալում է: Մենք երկուսս էլ այնպիսի մասնագիտություններ ունենք, որ չի հաջողվում առավոտից երեկո միասին լինել: Գուցե հենց դա է պատճառը, որ այսքան երկար ժամանակ մեզ մոտ ամեն ինչ լավ է: Մենք ամեն օր շփվում ենք, բայց դա չի նշանակում, որ ամեն օր երկար ժամանակ ենք միմյանց հետ անցկացնում: Նա առավոտից երեկո համերգների է, ես` նկարահանումների: Թեեւ կարեւորն այն է, որ հասկանում ենք իրար: Մենք մեզ լավ ենք զգում այն հարաբերություններով, որն այժմ ունենք եւ ինչ-որ բան փոխելու իմաստ չենք գտնում: Lera Երկուսս էլ չափազանց ազատ մարդիկ ենք, եւ երկուսիս էլ հարմար է այս վիճակը: Երկուսս էլ սիրելի աշխատանք ունենք, որը շատ ժամանակ է խլում: Այդպիսի աշխատանքն ակտիվ անձնական կյանքի հետ համատեղելը չափազանց դժվար է: - Ճի՞շտ է, որ այժմ սիրավեպ ես գրում: - Ոչ: Մի ժամանակ ինձ առաջարկել էին շոու-բիզնեսի գաղտնիքների մասին գիրք գրել, ինչը շատերն էին անում: Այդ ժամանակ առաջարկն ինձ իսկապես հետաքրքրեց, որովհետեւ աշխատանքային տարիներիս ընթացքում պատմություններ էին կուտակվել, որոնք կհետաքրքրեին ընթերցողներին: Բայց հետո հասկացա, որ էպատաժային, սկանդալային գիրք գրելն իմը չէ, բացի այդ չէի ուզում հարաբերություններս փչացնել այն մարդկանց հետ, ում հետ դեռ պետք է աշխատեի: Սկսեցի ուրիշի անունից գրել, բայց հետո պարզվեց, որ ժամանակս չի բավականացնում: Այնպես որ այդ հարցում գործերս լավ չընթացան: Lera & Sergey Lazarev - Այժմ ամառ է ու բոլորի մտքում միայն հանգիստն է: Հասցրե՞լ ես արեւահարվել այս ամառ: - Այս ամառ չեմ հասցնի հանգստանալ, որովհետեւ աշխատանքային շատ խիտ գրաֆիկ ունեմ: Ամբողջ ուժերս լարած THT հեռուստաալիքով ցուցադրվող իմ նոր հաղորդման` «Կեր եւ նիհարիր»-ի նկարահանումներն ենք անում: Հուլիսի վերջին մեկնեցի Յուրմալա` «Նոր ալիք»-ը վարելու: Հենց այնտեղ էլ հաջողվեց հանգիստն ու աշխատանքը համատեղել: Իսկ օգոստոսին նկարահանումներ ունեմ Muz TV-ի համար: - Քո մասնակցությամբ նոր հեռուստատեսային նախագիծը խոհանոցային է: Որքանո՞վ է քեզ հեգոհարազատ այդ ձեւաչափը: - Նախկինում չեմ փորձել աշխատել այս ձեւաչափում: Իսկ նախագծի գաղափարը շատ պատահական է առաջացել: THT-ն ցանկանում էր խոհանոցային հաղորդում ունենալ. մենք հանդիպեցինք պրոդյուսերի հետ եւ նոր ձեւաչափ մտածեցինք: Մեր հաղորդումը ոչ միայն համեղ կերակուրի մասին է, այլեւ այդ ընթացքում չգիրանալու: Lera - Գիտեմ, որ դիետաները քեզ նյարդայնացնում են: Ինչո՞ւ: - Որովհետեւ ես կամքի ուժ չունեմ: Եթե առավոտյան դիետա եմ պահում, ապա երեկոյան արդեն կարող եմ մոռանալ այդ մասին: Հաղորդման միտնքն այն է, որ քիչ կալորիաներով կարողանում ենք համեղ մենյու պատրաստել: -  Ի՞նչ բացահայտեցիր նկարահանումների ընթացքում: - Հասկացա, որ ամեն ինչ ցանկացած բաղադրությամբ ու քանակով կարելի է իրար հետ խառնել: Եվ եթե դա պրոֆեսիոնալներն են անում, ապա չափազանց համեղ է ստացվում: Lera - Հայաստանում եղե՞լ ես: - Այո: Իսկ բոլորովին վերջրես ինձ հրավիրել էին վարելու «Տաշիր 2010» հայկական մրցանակաբաշխության շրջանակներում «Հայաստանի բոլոր աստղերը» երեկոն: Դուք հիանալի երկիր ունեք. ինձ շատ է դուր գալիս: Իմ ընկերների շարքում շատ հայեր կան, ընդհանրապես տարբեր ազգությունների շատ ընկերներ ունեմ: Համաձայնիր, որ կապ չունի` մարդ ինչ ազգության է, կարեւորը լավ մարդ լինի: P.S. WOW-ի հաջորդ համարում` բացառիկ հարցազրույց Սերգեյ Լազարեւի հետ: Զրույցը` Մհեր Բաղդասարյանի Տեքստը եւ լուսանկարները` WOW ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին