Լիմուզինից` CD շնորհանդեսի :) Լիլուն, ինչպես որ պլանավորել էր, սպիտակ լիմուզինից իջավ կարմիր գորգի վրա ու մտավ “Star City” խանութ-սրահ` “ClubMix”-ը ստորագրելու :). “Ավտոմեքենայի մեջ լավագույն ընկերուհիներիս հետ էի, իմ երգերն էինք լսում: Տրամադրությունս շատ բարձր է”: Երգչուհու թվով երկրորդ ձայնասկավառակի շնորհանդեսը հոկտեմբերի 3-ին էր: “ClubMix”-ը շամպայնով շնորհավորեցին երգիչ Մհերը, Նարեկ Բավեյանը, Նիկ Էգիբյանը, Համլետ Գեւորգյանը, երգչուհիներ Աննա Խաչատրյանը, Սյուզի Մելիքյանը, Անահիտ Շահբազյանը, Արեւիկ եւ Անուշիկ Ալավերդյանները, “Թիվ 5”-ի տղաները, ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը, դիզայներներ Գեորգի Հարությունյանը, Արամ Նիկոլյանն ու “Art Voices” բենդը: Շնորհանդեսի հյուրասիրությունը “Ռաֆաելլո” կոնֆետներով էր:): «Այստեղ ինձ սիրող եւ լավը կամեցող մարդիկ են:): Աշխատել եմ Նիկ Էգիբյանի, Ռիչարդ Մադլենյանի, A Chilla-ի հետ»,- ասաց Լիլուն` շնորհակալություն հայտնելով Աստծուն, որ իրեն պահում-պահպանում է: Նաեւ նշեց. “Դիզայներ Գեորգի Հարությունյանն է պարտադրել, որ վագրային կտորից այս զգեստը կրեմ:)”: “Լիլուի մասին գիտեմ այն, ինչ ոչ ոք չգիտի:)”. Գեորգի Հարությունյան Գեորգի Հարությունյանն էլ Bravo.am-ին ասաց, որ երգչուհու հետ “շատ-շատ-շատ” մտերիմ է. “Շատ բաներ գիտեմ Լիլուի մասին. այն, ինչ ոչ ոք չգիտի”: Դիզայները եկել էր շնորհավորելու որպես լավ ընկեր. “Ես ընդհանրապես երաժշտություն չեմ լսում, միայն դիսկոտեկներում եւ ակումբներում: Շատ եմ հոգնում օրվա ընթացքում, ամեն բան խանգարում է: Անգամ մեքենայում չեմ լսում. ուղղակի փակում եմ պատուհաններն ու իմ մտքերով վարում”: Նարեկ Բավեյանին հրավիրես, կաշխատի բաց չթողնել :) Նարեկ Բավեյանը հարգում է իր կոլեգաներին: “Ով հրավիրում է ինձ իր շնորհանդեսին, աշխատում եմ բաց չթողնել: Հաճույքով եմ եկել ու սրտանց շնորհավորում եմ: Լիլուն շատ լավ վոկալային տվյալներ ունի ու աշխատում է զարգացնել այն ու ավելի լավ երգել. հալալ է:), - ասաց երգիչն ու հավելեց, որ իր երկրորդ ձայնասկավառակը ավելի շուտ կթողարկի, քան Լիլուն արեց. “Նախորդի վրա մի տարի անցել է, հաջորդ տարի արդեն կլինի երկրորդը”: “Լիլուի հետ չեմ ընդհարվել, ուղղակի…”. Արամ Նիկոլյան Արամ Նիկոլյանն էր եկել Լիլուին շնորհավորելու, ինչը շատերին զարմացրել էր: Bravo.am-ը դիզայներից պարզեց` հարցն ինչում է: “Ընդհարված չենք եղել, ուղղակի եթերներից մեկի ժամանակ ասել եմ` սխալ է հագնվում, Լիլուն էլ դրանից նեղվել էր, թե չէ ինչ-որ գլոբալ խնդիր չկա: Երգչուհին վերջին շրջանում “Cavalli”-ային վիճակների մեջ է: Երեկոյան սլացիկ զգեստները իր կազմվածքին սազում են ու գեղեցիկ դիտվում: Ուզում եմ շնորհավորել, ցանկանալ լիքը ձայնասկավառակներ:)”: Մհերի համար Լիլուն “ClubMix”-ը հետեւյալ տողերով մակագրեց. “Ամենաբարի մաղթանքներով, Մհեր ջան, իմ ամենասիրելի երգիչ”: “Եթե Լիլուն է դա ասում, ինձ համար մեծ պատիվ է: Շատ ուրախ եմ, որ այսօր ներկա եմ այստեղ: Լիլուի երգը, ոճը, հագուստը, նրա ամեն ինչը շատ տաղանդավոր է եւ որակով. եվրոպականի մեջ է: Չեմ կարող ասել, որ լսում եմ երգերը, բայց հարգում եմ, այլապես այստեղ չէի լինի”,- նշեց երգիչը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: