×


Համլետ Գեւորգյան

Համլետ Գեւորգյան

“ՈՒրախ եմ, որ ինձ մոտ ստացվել է...” Համլետ Գեւորգյանը սեպտեմբեր ամսին իր երկրպագուներին կներկայանա նոր տեսահոլովակով. “Աշունն իր հետ “Աշուն” կբերի:)”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց երգիչն ու հավելեց, որ մեկ տարի առաջ նկարահանել է տեսահոլովակն ու սպասել երգին համապատասխան եղանակի. պրեմիերան կլինի, երբ տերեւները դեղնեն ու տերեւաթափ սկսվի: Hamlet Gevorgyan “Նկարահանումները կատարվել են Ջրվեժի արգելոցում, շատ գեղեցիկ գործ է, ես աշնանային անտառում նստած եմ ռոյալի առջեւ, նվագում, երգում ու աշունը համեմատում եմ իմ “սիրած” աղջկա հետ, չեմ ուզում շատ մանրամասնել, թող անակնկալ լինի ու հեռուստադիտողը գնահատի”,- երգիչը պատմում է, որ նոր երգեր էլ  ունի, որոնք հետագայում ձայնասկավառակի մաս են կազմելու: Համլետի ստեղծագործական կյանքն, ինչպես ինքն է ասում, ընթանում է բնական հունով` համերգների ու շրջագայությունների է մեկնում, ամառն էլ բուռն աշխատանքային է եղել, ինչի պատճառով չի հասցրել ընտանիքի հետ հանգստանալ. “Երբ քաղաքից բացակայում եմ, աշխատանքի հետ խնդիրներ է լինում, ընտանիքիս բարեկամների հետ եմ հանգստի ուղարկում: Այստեղ անընդհատ տարբեր միջոցառումների ու համերգների եմ մասնակցում, տարվա մեջ մեկ-երկու անգամ ծովափնյա երկրներ մեկնում”: Hamlet Gevorgyan Երգիչն իրեն երջանիկ է համարում. “Ուրախ եմ, որ ինձ մոտ ստացվում է. ունեմ լավ ընտանիք, հատկապես շոու-բիզնեսի ներկայացուցիչների մոտ դա մի քիչ պրոբլեմատիկ հարց է, իսկ ես հպարտ եմ իմ ընտանիքով: Տղաս`Եղիշեն, 10 տարեկան է, Նարեն` 6, Մանեն` 3. ամեն օր նորովի եմ բացահայտում նրանց, շատ հետաքրքիր է:)”: Համլետն իր երեխաների մեջ երգարվեստի հանդեպ սեր է սերմանում, չգիտի` կցանկանան երգիչ դառնալ, թե ոչ, բայց ինքն այդ հարցում դեմ չի լինի: Երգիչը շարունակելու է իր “բուռն” ստեղծագործական կյանքը, երկրպագուներին խոստանում է նոր երգեր ու տեսահոլովակներ, իսկ ամառային շոգ օրերն անց է կացնում Հայաստանի բնության գրկում. “Մեր սարերում ու ձորերում:)”: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի  /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW