×


Հարութ Բալյան

Հարութ Բալյան

Երգչի մենահամերգին Արմենչիկը ետնաբեմում էր:) Ծայրահեղությունների ազգ է հայը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը մեկ ռոքերներն են “պայթեցնում”, մեկ էլ Հարութ Բալյանը նշում է` “իրենը ժողովրդի մակարդակն է”, ու անթիվ-անհամար հանդիսատես, ասել է թե` բյուր հայեր մեծ հաճույքով գալիս են փաստելու լոսանջելեսաբնակ երգչի խոսքերը:): Harut Balyan Համալիրի ճամփան բռնելու օրը նոյեմբերի 13-ն էր:). Հարութ Բալյանի երեւանյան առաջին մենահամերգը կայացել է: Ինչպես երգիչն էր խոստացել, հիմնականում հնչեցին ուրախ, ռիթմիկ երգեր, երկրպագուների հետ էլ կատարվեց հետեւյալը` մի քեֆ, մի ուրախություն, մի պար, երջանկության բղավոցներ ու ծափահարությունների տեղատարափ:): “Բոլոր երիտասարդների հետ էլ պատահում է, որ ասում են` ի˜նչ սիրուն աղջիկ էր, ափսոս` չհասցրի գնամ, հետը խոսեմ”: “Ափսոս, ափսոս, ո՞ւր գնաց այդ աղջիկը”` երգեց Հարութ Բալյանը, ներկաներին խնդրեց պարել, հետո էլ իր հետ բեմ բարձրացած սիրուն պարուհիներին գովերգեց:): Կայացավ Հարութ Բալյանի երեւանյան առաջին մենահամերգը “Հավատա” սիրված երգն էլ հնչեց, որ երգիչը դուետով կատարում է Նունե Եսայանի հետ: Այս անգամ երգչուհու փոխարեն Հարութ Բալյանին հավասար “հավատա, հույսը իմ չի մարի, ինչ էլ որ պատահի” էր երգում հանդիսատեսը: “Չկա, չկա քեզ նման, իմ Երեւան”-ը սիրո խոստովանություն էր Հայաստանին, Երեւանին ու շատ սիրելի “հայեր ջան”-ին:): “Սիրում եմ քեզ/ Forever/”-ն էլ հնչեց: Չիոմային բուռն ծափողջույններով դիմավորեցին: “Սիրում եմ քեզ, Հարություն”,- հայերենով ասաց Բալյանին սեւամորթ երգչուհին, չուշացավ նաեւ երգչի “I love you Chioma”-ն:): Ի դեպ, դահլիճում էր երգի հեղինակ, ամերիկաբնակ Արամ Ավագյանը: Chioma “Եղբայրս պետք է փայլի, ես բեմ չեմ բարձրանա”. Արմենչիկ Մենահամերգին ներկա էր նաեւ Արմենչիկը. “Armen Entertainment”-ն է ներկայացնում Հարութ Բալյանին, բայց “դա բիզնեսային մասն է: Ես այստեղ եմ, որ լինեմ իմ լավ ընկերոջ կողքին: Արդեն մոտ 13 տարի է` ընկերություն ենք անում. հարազատներ ենք”,- Bravo.am-ին ասաց Արմենչիկը: Երգիչը հանդիսատեսին չներկայացավ. “Այսօր եղբորս երեկոն է, ինքը պետք է փայլի, ես բեմ չեմ բարձրանա”: Armenchik Արմենչիկը նշեց, որ կնոջ հետ է ժամանել, նոյեմբերի 28-ին Մոսկվայում է համերգ տալու, երեւանյան իր հերթական մենահամերգն էլ, երգչի խոսքերով, հավանաբար կկայանա հաջորդ տարվա հունիսին: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW