“Իմը ժողովրդի մակարդակն է” Լոսանջելեսաբնակ երգիչ Հարութ Բալյանը տասը տարեկանում ընտանիքով մեկնել է Միացյալ Նահանգներ ու արդեն 21 տարի է` այնտեղ է բնակվում. “Բայց հոգով, սրտով հայ եմ, հայերեն եմ երգում եւ միշտ երազել եմ մի օր մենահամերգով Հայաստան վերադառնալ”: Մեկնումից հետո` 2006 թվականին նա առաջին անգամ ժամանեց հայրենիք, հիմա, իր խոսքերով, ե՜ւ այստեղ է, ե՜ւ այնտեղ. “Տարվա վեց ամիսը ԱՄՆ-ում եմ, վեցը` Հայաստանում”: Հարութ Բալյանի երեւանյան մենահամերգի օրն էլ է հասել. վաղն է:): Նոյեմբերի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երգիչը կհնչեցնի 22 ստեղծագործություն. “Իմ սիրված երգերն եմ երգելու, հիմնականում ուրախ, ռիթմիկ, տրամադրող, հուզիչ գործեր. երկու-երեքն են նորը: Անակնկալներ էլ կլինեն, բայց չեմ ասի. թող օրը գա, բարին էլ հետը”: “Ինչքան քաղցր են հայերը”. Չիոմա Սիրված է Հարութ Բալյանի եւ Նունե Եսայանի դուետը, հաջողություն ունի նաեւ “Սիրում եմ քեզ/ Forever/”-ը, որ երգիչը կատարում է Չիոմայի հետ: Սեւամորթ երգչուհին Երեւանում է, զարմանում է` “ինչքան քաղցր են հայերը”, հայերենով շնորհակալություն է հայտնում, այսօր էլ ասուլիսի ժամանակ լրագրողների անունները անգիր արեց:): Արամ Ավագյանն առաջին հայն է, ում ծանոթացել է Չիոման. “Հրաշալի ընտանիք ունի, սիրում եմ հայերին”: Իր եւ Հարութ Բալյանի դուետի հեղինակը հենց երգահանն է: Չիոման “Սիրում եմ քեզ/ Forever/”-ի որոշ հատվածներ հայերեն է երգում, ամերիկացի ընկերները բառերը չեն հասկանում, բայց, ինչպես երգչուհին է նշում, հոգով զգում են:): Հարութ Բալյանի անհայտ աշխարհահռչակ երգչուհին:) Հարութ Բալյանը նշում է` միջազգային շուկա մտնելու ցանկություն ունի. 2011-ին աշխարհահռչակ երգչուհու հետ է դուետով հանդես գալու: Բայց թե ում մասին է խոսքը, երգիչը որոշեց չբարձրաձայնել. “Մյուս տարի երգը պատրաստ կլինի, տեսահոլովակ էլ կնկարահանենք, կիմանաք: Վստահ եմ, որ կլինի”: Մարդկանց գործն է Երաժշտական ոճը, որում հանդես է գալիս Հարութ Բալյանը, երգչի խոսքերով, Ժողովրդի ոճն է:). “Իմ մակարդակը ժողովրդի մակարդակն է, ես երգում եմ սիրո, Հայաստանի, հայերի, ծնողի մասին, այդ ամենը հոգուցս է բխում, մնացածը թող ժողովուրդը որոշի: Եթե մարդիկ կան` ուրիշ ձեւ են ընդունում այդ ամենը, իրենց գործն է: Սիրում եմ միշտ շեշտել` 21 տարի Միացյալ Նահանգներում ապրելուց հետո այսպես հայտնի լինել Հայաստանում ինձ համար հպարտություն է, ուրախ եմ, որ իմ հայ ժողովուրդը ինձ գնահատում է, իսկ եթե գնահատում է, ուրեմն ինչ-որ մի գործ ճիշտ եմ անում”: Բարով, խերով... Երգիչը պրոդյուսեր չունի, ինչպես ընդունված է այլազգիների մեջ. “Փոխարենը ունեմ լավ ընկերներ, մտերիմներ, որ պրոդյուսերից շատ գործ են անում ինձ համար, ամեն վայրկյան իմ կողքին են: Ես չեմ ուզում իրենց պրոդյուսեր անվանել. գործնականից դուրս հարազատներ ենք”: Հարութ Բալյանը 2009 թվականի ապրիլին ԱՄՆ-ում է մեծ մենահամերգ տվել, ներկայում առաջարկներ ունի Ռուսաստանից եւ Եվրոպայից, Միացյալ Նահանգներում կրկին մենահամերգ կտա. “Բայց դա կմնա մյուս տարի: Բարով, խերով երեւանյան մենահամերգն ավարտենք... Ամեն ինչ դեռ առջեւում է”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: