50 հեծանվորդ ուղեւորվեցին Էջմիածին :) Օգոստոսի 14-ին առավոտյան ուղիղ ժամը 10-ին Երեւանի Հանրապետության հրապարակում շատրվանների առջեւ էին հավաքվել ավելի քան 50 կարմիր շորտերով եւ սպիտակ վերնաշապիկներով հեծանվորդներ: Կարմիր ժամավենը կտրելուց հետո մեկնարկեց “Առողջ ապրելակերպի հեծանվավազք” ակցիան: Հեծանվորդների հայկական ասոցիացիայի հեծանվավազքը առողջ ապրելակերպի կոչ է անում: Հավաքվածները նախ շրջեցին Երեւանի կենտրոնական` Նալբանդյան, Սայաթ-Նովա, Աբովյան, Ամիրյան փողոցներով, Մաշտոցի պողոտայով: Դրանից հետո Աշտարակի խճուղով ուղեւորվեցին դեպի Օշական գյուղ: Այնուհետեւ հեծանվորդները Էջմիածնից վերադարձան մայրաքաղաք: Հեծանվավազքի ընդհանուր երկարությունը կազմեց 67 կմ: Կազմակերպիչները նշում են, որ այս ամենով փորձում են եւս մեկ անգամ հանրության ուշադրությունը սեւեռել առողջ ապրելակերպի կարեւորության վրա: Մասնակիցների շարքերում են 40 պրոֆեսիոնալ հեծանվորդ եւ կազմակերպող ընկերության 14 աշխատակիցներ: Ի դեպ, ակցիան կազմակերպել էր “Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա” ընկերությունը` Հեծանվորդների հայկական ասոցիացիայի հետ համատեղ: Ընկերությունն առաջին անգամ է նման ակցիա կազմակերպում: Սակայն կազմակերպիչները նշում են, որ միջոցառումը շարունակական բնույթ է կրելու: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: