×


Մեկ շաբաթ Երեւանը կապրի ծիրանաբույր ֆիլմերով :)

Այս տարվա “Ոսկե ծիրան”-ի պաշտոնական բացումը հուլիսի 8-ին էր` փառատոնի համար արդեն ավանդական դարձած  “Մոսկվա” կինոթատրոնի դահլիճում: Երեւանյան միջազգային 9-րդ կինոփառատոնի մեկնարկին ընդառաջ Սուրբ Զորավոր եկեղեցում  ծիրանի օրհնություն է տեղի ունեցել:): 

Մեկնարկել է “Ոսկե ծիրան” միջազգային 9-րդ կինոփառատոնը


Երեկ երեկոյան կինոթատրոնի բակը մարդաշատ է եղել, կարմիր գորգն էլ պատրաստ` դիմավորելու Երեւան ժամանած հայտնի հյուրերին, ինչպես նաեւ կինոաշխարհի տեղացի ներկայացուցիչներին:  Զինվորական նվագախմբի հնչեցրած երաժշտության ներքո մի փոքր ուշացումով, փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանի գլխավորությամբ` հյուրերը մտել են դահլիճ:
 

Վիգեն Չալդրանյանը


“Ոսկե ծիրան’’ երեւանյան փառատոնը բացել են Հարություն Խաչատրյանն ու փառատոնի գլխավոր հովանավոր “ՎիվաՍել-ՄՏՍ’’ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Միջոցառման ընթացքում  “Փարաջանովի թալեր” մրցանակն է շնորհվել իսպանացի հայտնի ռեժիսոր Վիկտոր Էրիսեին եւ ռեժիսոր Էլդար Շենգելայային: Ի դեպ, վերջինիս մրցանակը հանձնել է մեր հայրենակից, հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը:

Բացման արարողությունը եզրափակվել է  Համո Բեկնազարյանի  “Շոր ու Շորշոր’’  համր ֆիլմի ցուցադրությամբ, որի երաժշտական մասն ապահովել է հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանի հիմնած խումբը:
 

Մեկնարկել է “Ոսկե ծիրան” միջազգային 9-րդ կինոփառատոնը


“Ոսկե ծիրան’’-ի մրցութային 4 ծրագիրն այս տարի եւս անփոփոխ է: Սակայն փառատոնը լի է նորություններով, կարեւորներից է “Գիրքը եւ կինոն” նախագիծը:   Այս տարի կազմակերպիչները նշելու են Ֆրունզե Դովլաթյանի 85-ամյակը, Անդրեյ Տարկովսկու 80-ամյակն ու Յուրի Երզնկյանի 90-ամյակը:
Մինչեւ հուլիսի 15-ը մեր քաղաքը կշնչի ու կապրի կինոյով: Փառատոնի ավարտին  կցուցադրվի Կաննի 65-րդ փառատոնի հաղթող ֆիլմը` “Amoure’’-ը:

Տեքստը Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW