×


Միհրան Կիրակոսյան

Միհրան Կիրակոսյան

Պարողը զույգ աղջիկների հայր է դարձել:) Սոֆյա եւ Լիլի. այսպես է անվանել նորածին դուստրերին Միհրան Կիրակոսյանը:): Ամերիկաբնակ հայտնի պարողն առաջին անգամ հայր է դարձել, այն էլ` զույգ աղջիկների: Միհրանը ծնվել է Երեւանում, 7 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել Կալիֆոռնիա: Պարողի եւ երգչուհու որդին վաղ տարիքից սկսել է պարով զբաղվել: Արդեն պրոֆեսիոնալ Միհրանը ելույթներ է ունեցել Մադոննայի, Փինկի, Բրիթնի Սփիրզի, Ռիկի Մարտինի եւ արտասահմանյան հայտնի այլ արտիստների հետ: Նշենք, որ Միհրանը նաեւ երգում է: Նա թողարկել է  “United Street of ARMerica” ալբոմն ու երկու սինգլ` “Armenia”, “If You want to”, որոնց տեսահոլովակներն  առաջարկում ենք դիտել ստորեւ: "Միհրանը “Հորս հետ ամեն օր հայերեն էի պարապում, որ գամ Հայաստան ու անգլերեն չխոսեմ: Ցանկացել եմ դաջվածքներ ունենալ, ականջող, բայց հայրս միշտ ասել է` չեմ կարող դա անել, որովհետեւ հայ եմ: Առաջ չէի հասկանում`  ինչ է նշանակում հայ լինել, բայց հիմա գիտեմ, որ հայ լինելը շատ կարեւոր բան է”,- ասել է Միհրանը,  երբ “Եվրատեսիլ 2010”-ի հայաստանյան նախընտրական փուլին մասնակցելու նպատակով Երեւան էր եկել: Նա Էմմիի հետ ներկայացրել է  “Հեյ” երգը: Հիմա 24-ամյա պարողը դասավանդում է Գլենդեյլի  “Matador” պարային ստուդիայում ու արդեն, փաստորեն, խնամում է իր նորածին աղջիկներին:): BRAVO.am-ը շնորհավորում է Միհրանին հայր դառնալու կապակցությամբ: Սոֆյա, Լիլի, բարի գալուստ լույս աշխարհ:):  Լուսանկարները` Միհրան Կիրակոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW