Դերասանը դուստր է ունեցել :) Ռուսաստանի ամենահայտնի հումորիստներից մեկը` Միշա Գալուստյանը, օրերս հայր է դարձել: 30-ամյա դերասանի կինը նրան դուստր է պարգեւել: Ցավոք, ամուսինների համար շատ կարեւոր այդ պահին Գալուստյանը գտնվել է Կիեւում` “Ռժեւսկին ընդդեմ Նապոլեոնի” ֆիլմի նկարահանման հրապարակում: Միխաիլն ու Վիկտորիան ամուսնացել են 3 տարի առաջ` “երեք յոթերի” օրը, ապա եւս մեկ անգամ իրադարձությունը տոնել էին 3 ամիս անց Սոչիում: Միխաիլն այժմ միացել է Comedy Club-ի երջանիկ հայրերի` Գարիկ Մարտիրոսյանի, Տիմուր Ռոդրիգեսի եւ Սերգեյ Սվետլակովի թվին: Աղբյուրը` www.dni.ru Պատրաստեց Կարինե Պետրոսյանը /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: