Մոդելը լուսանկարվել է անկեղծ ֆոտոշարքում
Նույնիսկ կես տարի չի անցել “Victoria`s Secret” ընկերության “հրեշտակ”, մոդել Միրանդա Քերի ծննդաբերությունից, իսկ նրա կազմվածքը, կարծես, չի էլ փոխվել: 27-ամյա մոդել եւ դերասան Օրլանդո Բլումի կինը ծննդաբերությունից հետո արդեն հասցրել է լուսանկարվել, իսկ հիմա ներկայացնում է իր նոր ֆոտոշարքը:
Միրանդան ոչ միայն ցուցադրում է կատարյալ կառուցվածքը, այլ նաեւ ընդգծում է այն կիսաթափանցիկ զգեստներով: Հավանաբար, Օրլանդոյին դուր է գալիս, երբ իր մերկ կնոջ լուսանկարները զարդարում են տարբեր ամսագրերի շապիկները եւ էջերը:)
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.sutki.net


×
5,074






