Մոդելն, ինչպես միշտ, "թոփլես" է նկարվել:)
“Հրեշտակները” հանդես են գալիս ինչպես համատեղ ֆոտոշարքերում, այնպես էլ` անհատական: Այս անգամ “Victoria’s Secret’’ բրենդի ներքնազգեստների նոր հավաքածուն ներկայացնում է մոդել Քենդիս Սվեյնփոլը:
22-ամյա մոդելը կարմիր, մանուշակագույն, սեւ գույնի ներքնազգեստներով է: Քենդիսն, իհարկե, չի մոռացել նաեւ “թոփլես” նկարահանվել: Մոդելը չի դադարում զարմացնել իր սեքսուալությամբ եւ նրբությամբ:):
Քենդիսը իր մոդելային գործունեությունը սկսել է 15 տարեկանում, հայտնի է դարձել հենց “Victoria’s Secret’’ բրենդի հետ համագործակցության շնորհիվ:
Գեղեցկուհին հայտնվել է հայտնի այնպիսի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են “Vogue”-ը, “Elle”-ը, “Ocean Drive”-ը: Մոդելը համագործակցել է նաեւ “Nike”, “Diesel”, “Guess” հայտնի ապրանքանիշերի հետ: Շիկահերը, առաջիկայում, բնականաբար, նոր ֆոտոշարքով հանդես կգա, իսկ մինչ այդ դիտենք այս մեկը:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` “Victoria’s Secret’’
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: