Դերասանուհու անկեղծ ֆոտոշարքը` ծննդաբերությունից հետո
Սեքսուալ դերասանուհի, հազարավոր տղամարդկանց կուռք Մոնիկա Բելուչին է զարդարել իտալական “GQ” ամսագրի մարտ ամսվա համարը: Ամսագիրը նվիրված է Իտալիայի միավորման 150-ամյա հոբելյանին, եւ, բնականաբար, իտալացիները չէին կարող չանդրադառնալ իրենց սիրելի դերասանուհուն:
Լուսանկարները արվել են ծննդաբերությունից մի քանի ամիս անց, իսկ 46-ամյա Մոնիկայի տեսքը, մեղմ ասած, շարունակում է ցնցող մնալ: Ի դեպ, դերասանուհին խոստովանում է, որ երբեք չի դիմել պլաստիկ վիրահատությունների օգնությանը:
“Կնճիռները բնական գործընթացի արդյունք են: Ես հիասքանչ եմ զգում 46 տարեկանում, մարմինս ինձ դուր է գալիս նույնիսկ առանց բոտաքսի եւ պլաստիկ վիրահատությունների”,- պատմում է Մոնիկան:
Մոնիկա Բելուչին խոստովանում է` հպարտ է, որ մոդել է դարձել` ունենալով 90/60/90 իդեալից հեռու կառուցվածք:): Նա դեմ է նաեւ ֆոտոշոփին: Ձեզ ենք ներկայացնում դերասանուհու` “GQ” ամսագրի համար արված “չֆոտոշոփված” լուսանկարները:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.2has.com


×
8,691






