Միլիոնատեր ննջեցյալները Հեղինակավոր Forbes ամսագիրը կազմել է միլիոնատեր ննջեցյալ աստղերի վարկանշային ցուցակը: Ներկայացնում են մահացած ամենահարուստ աստղերի տասնյակը: Աղյուսակը գլխավորում է փոփ-արքա Մայքլ Ջեքսոնը` 170 միլիոն դոլարով: “Mijac Music”-ը, որ զբաղվում էր Ջեքսոնի երգերի թողարկմամբ, մի քանի միլիոն ավելացրեց փոփ-արքայի դրամապանակն արդեն ետմահու: Նա մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին` 50 տարեկանում: Պատճառը դեղորայքի չարաշահումն է: Մահացած երկրորդ ամենահարուստ աստղը կրկին արքա է, բայց ռոքնռոլի: Էլվիս Փրեսլիի բյուջեն կազմել է 55 միլիոն դոլար: Երգիչ եւ դերասան Փրեսլին մահացել է 42 տարեկանում 1977 թվականի օգոստոսի 16-ին: Պատճառը սրտի կաթվածն է: 27 միլիոն դոլարով երրորդ հորիզոնականում է Մերլին Մոնրոն: Նա մահացել է 36 տարեկանում 1962 թվականի օգոստոսի 5-ին: Պատճառը` դեղերի չարաշահում: Նույնիսկ մահից հետո, Մոնրոյի անունը շարունակում է գումար վաստակել: Չորրորդ ամենահարուստը մուլտիպլիկատոր Չարլզ Շուլցն է` 25 միլիոն դոլարով: Նա մահացել է 2000 թվականի փետրվարի 12-ին` 77 տարեկանում: Պատճառը`քաղցկեղ: “Բիթլզ’’ քառյակից Ջոն Լենոնը ցուցակում հինգերորդն է` 12 միլիոն դոլարով: Նրան սպանել են 1980 թվականի դեկտեմբերի 8-ին: Ջոնը 40 տարեկան էր: 12 միլիոն դոլարով ցուցակում հինգերորդ տեղը Ջոն Լենոնի հետ կիսում է դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը: Նա մահացել է այս տարվա մարտի 23-ին` 79 տարեկան հասակում: Պատճառը` սրտի կաթված: Դեկտեմբերին “Քրիստիս” աճուրդի տունը պատրաստվում է վաճառել դերասանուհու զարդեղենն ու հագուստները, որը կբերի մոտավորապես 30 միլիոն դոլարի եկամուտ: Գիտնական Ալբերտ Էնշտեյնը 7-րդն է` 10 միլիոն դոլարով: 76-ամյա Էնշտեյնը մահացել է 1955 թվականի ապրիլի 18-ին: Ութերորդ հորիզոնականը զբաղեցնում է գրող Թեոդոր Գեյզելը` 9 միլիոն դոլարով: Իններորդը լեգենդար Ջիմի Հենդրիքսն է իր 7 միլիոն դոլարով: Նա մահացել է 27 տարեկանում` թմրադեղերի չարաշահումից` 1970 թվականի սեպտեմբերի 18-ին: Տասնյակը եզրափակում է գրող Սթեյգ Լարսոնը` 7 միլիոն դոլարով: Նա մահացել է 2004 թվականին 50 տարեկանում: Պատճառը` սրտի կաթված: Առաջարկում ենք դիտել ստորեւ տեղադրված` դրական տրամադրություն ապահովող տեսահոլովակները:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` forbes.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: