×


Յանա Դանիելյան

Յանա Դանիելյան

"Սուրենի հետ ինձ դուր է գալիս" Յանա Դանիելյանի եւ Սուրեն Փահլեւանյանի առաջնեկի լույս աշխարհ գալու բարի լուրը BRAVO.am-ն արդեն հայտնել է: Ադելը երջանկացրել է հեռուտահաղորդավար, այժմ նաեւ դերասան ամուսիններին: Ինչպես նշել է նորաթուխ մայրիկ Յանան, շարունակելու է աշխատել, բայց ծրագիր վարելու փոխարեն այժմ նախընտրում է ամուսնու հետ նկարահանվել “Աննա” սերիալում: Վերջերս էլ սերիալի ու հեռուստաընկերության աշխատակազմով 3 օրով մեկնել են Արեւմտյան Հայաստան: “Եղանք Կարսում, Անիում, Արդահանում, նաեւ տեսանք Չլդր լիճը: Ամենաշատը տպավորվել էինք Անի քաղաքով: Մինչ այսօր ես էլ, Սուրենն էլ տպավորությունների տակ ենք:)”, - պատմել է Յանան: Yana and Suren "Ցանկանում եմ գեղարվեստական ֆիլմում նկարահանվել". Յանա Նկարահանվելով սերիալում՝ Յանա Դանիելյանը հույս ունի՝ ավելի կմասնագիտանա կինոարտադրության ոլորտում: Թեեւ մասնագիտությամբ դաշնակահար է, բայց հետաքրքրված է հեռուստատեսային աշխատանքով ու գեղարվեստական ֆիլմերով. “Շատ եմ ցանկանում գեղարվեստական ֆիլմում նկարվել, բայց քանի որ դեռ փորձ չունեմ, մասնագիտությամբ դերասան չեմ, դեպի կինո քայլերս սկսել եմ սերիալից: Պրոֆեսիոնալ կողմից սերիալը մնում է սերիալ, գեղարվեստական ֆիլմում այլ է: Հետագայում ինձ տեսնում եմ կինոյի ասպարեզում”: Յանայի խոսքով՝ սցենարիստի որոշմամբ` սերիալում հենց իր անվամբ է հանդես գալիս. “Մոտ երկու ամիս է՝ նկարվում եմ, միգուցե հիմա ավելի շատ են ինձ ճանաչում, ինքս փոփոխություն չեմ զգում: Սուրենի հետ նույն տեղում աշխատելն ինձ դուր է գալիս”: Yana and Adel Եկամտաբեր չէ Հեռուստահաղորդավարի չորս տարվա փորձ ունեցող Յանա Դանիելյանը նշել է՝ սերիալում նկարահանվելը եկամտաբեր չէ. “Հաղորդավարի վարձատրության համեմատ մինիմալ գներ են: Չեմ կարողանում հասկանալ այն դերասաններին, որոնք ասում են, թե գումարի համար են խաղում: Ինձ հետ շատ հաղորդավարներ կհամաձայնեն, որ սերիալի դերասաններն ավելի քիչ են վարձատրվում: Նույնիսկ այն դերասանները, որոնք համեմատաբար շատ են ստանում, իրենց փորձառության, տարիների վաստակի, պրոֆեսիոնալիզմի համեմատ քիչ է”: BRAVO.am-ի հետ զրույցում Յանա Դանիելյանը նշել է, որ նկարահանման գնալիս փոքրիկին տանն է թողնում՝ տատիկների մոտ, նույնիսկ Արեւմտյան Հայաստան գնալիս մի քանի օր երեխան հանգիստ մնացել է իր տատիկների հետ. “Երբ աշխատանքի ենք լինում, հեշտությամբ մնում է նրանց հետ: Չնայած ավելի շատ ես եմ խնամում. հիմնականում տանն եմ լինում”: Yana and Suren “Այդ մեկն էլ հաստատ իր պապան է:)”. Յանա Ինչպես պատմել է Յանան՝ Ադելը լացկան երեխա չէ, շփվող եւ մարդամոտ է. “Ժամանակի ընթացքում երեխան մեկին է նմանվում, այդ մեկն էլ հաստատ իր պապան է. շատ նման է Սուրոյին: Ադելը շատ է սիրում ժպտալ, ծիծաղել, լողանալ: Հանգիստ երեխա է, գիշերները կարողանում ենք քնել: Իմ առաջին բալիկն է, բայց կարողանում եմ ինքնուրույն պահել, որովհետեւ Ադելի հետ շատ հեշտ է: Աղջիկս շուտ է ընտելանում նաեւ անծանոթ մարդկանց հետ”: Յանան նաեւ հավելել է, որ դեռ չեն պատրաստվում ընտանիքի անդամների թիվը համալրել. “Դեռ չենք շտապում, կսպասենք, որ Ադելը մի քիչ մեծանա, հետո նաեւ երկրորդ բալիկի մասին կմտածենք”: Suren and Adel “Չիկան մեր ընտանիքի անդամն է” Յանան մեծ քնքշանքով է խոսում նաեւ Չիկայի՝ իրենց շան մասին. “Չիխուխուան այն ցեղատեսակն է, որ միշտ երազել եմ պահել, սակայն Հայաստանում շատ քիչ են: Բարեբախտաբար, Սուրենի ընկերներից մեկը Միացյալ Նահանգներից իր շնիկների հետ էր եկել, որոնցից մեկը հենց այստեղ ձագեր է ունեցել, մեկն էլ մենք որոշեցինք պահել:)”: “Երբ Չիկային ներառեցինք մեր ընտանիք, ես հղիության 5-րդ ամսում էի: Առանց երկար մտածելու բերեցինք տուն, որովհետեւ այս ցեղատեսակի շնիկները շատ են մտերմանում հատկապես տան երեխաների հետ, նրանց խնամում ու պաշտպանում են: Ադելի ծնվելուց հետո հասկացա, որ այդպես է. հիմա եզակի մարդկանց է Չիկան թողնում, որ մտնեն սենյակ՝ Ադելի մոտ: Երբ Ադելին կերակրում եմ, Չիկան միշտ կողքս նստած հետեւում է, որ ոչ ոք չխանգարի, իսկ դստերս քնից արթնանալու մասին առաջինը շնիկն է հաչոցով տեղյակ պահում ինձ:): Չիկան մեր ընտանիքի անդամն է, շատ ենք սիրում, ինքն էլ մեզ է սիրում, հատկապես՝ Ադելին”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Յանայի եւ Սուրենի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW