×


Յանա եւ Սուրեն

Յանա եւ Սուրեն

Ծնվել է զույգի առաջնեկը:) Հեռուստահաղորդավարներ ու ամուսիններ Սուրեն Փահլեւանյանն ու Յանա Դանիելյանն օրերս աղջիկ են ունեցել:): Մայրիկի ու հայրիկի դերում զույգը շատ երջանիկ է, փոքրիկն արդեն տանն է: Աղջիկը լույս աշխարհ է եկել օգոստոսի 10-ի առավոտյան՝ 2,8կգ քաշով ու 48սմ հասակով: Suren and Yana Ծնողների համատեղ որոշմամբ փոքրիկին կնքել են Ադել անունով. “Ես ու Սուրոն մի քանի տարբերակ էինք մտածել, որոնք էլի հայկական չէին, բայց վերջնական որոշեցինք անվանել Ադել”,- Bravo.am-ին ասաց Յանան: Նորաթուխ մայրիկը նշեց՝ իր երազանքը կատարվել է. աղջիկը սպիտակամաշկ է, կապույտ աչքերով, բաց գույնի մազերով. “Որոշել էինք՝ երբ իմանանք ծնողներ դառնալու մասին, երեխայի սեռը չենք հարցնի բժիշկներից, բայց չդիմացանք.:) պետք է նախապես պատրաստվեինք, գոնե իմանայինք՝ ինչ երանգի հագուստ գնեինք: Շատ էինք ուզում առաջնեկն աղջիկ լինի, անչափ ուրախ ենք”: Suren and Yana Յանայի խոսքով՝ աղջիկը դիմագծերով նման է եւ իրեն, եւ Սուրենին: Երիտասարդ ծնողները դեռ չեն ցանկանում լուսանկարները հրապարակել. “Քառասունք ասվածը պահում ենք, մի քիչ ադաթներով ենք շարժվում: Տեսնենք՝ երեւի քառասունքից հետո երեքով միասին կնկարվենք”: Սուրենը երեխային տեսել է ծնվելուց մոտ 10 րոպե հետո. “Այնքան էլ չի ուզում գնալ աշխատանքի, վերջացնելուց հետո էլ միանգամից տուն է գալիս, շատ անհամբեր է: :) Երկուսս էլ շատ երջանիկ ենք: Ինձ արդեն մայրիկի դերում եմ պատկերացնում, չէ որ 9 ամիս պատրաստվում էի այդ զգացողությանը: Հղիությունը շատ հանգիստ եմ տարել, թեթեւ ու լավ էի ինձ զգում”: Suren and Yana Յանան հեռուստաեթերից չի բացակայելու, կարճատեւ արձակուրդից հետո կրկին կշարունակի նկարահանումները “Հ2” հեռուստաալիքում. “Ամառային արձակուրդի մեջ եմ, ինչպես մյուս հաղորդավարները, սեպտեմբերից կսկսենք նոր եթերաշրջանը”, - ասաց նա ու ավելացրեց, որ երեխայի խնամքի հարցում օգնում են տատիկները, դայակի օգնության դեռ չի պատրաստվում դիմել: Հիշեցնենք, որ Սուրենն ու Յանան ամուսնացել են 2009-ի հոկտեմբերի 30-ին: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Յանայի եւ Սուրենի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW