Մոդելը նկարահանվել է իր ստեղծած ներքնազգեստի գովազդում Նատալյա Վոդյանովան հոգատար մայր է, զբաղվում է բարեգործությամբ եւ այդ ամենի հետ մեկտեղ հասցնում է ներքնազգեստներ մոդելավորել եւ նկարահանվել դրանց գովազդում, այն էլ` բավական անկեղծ ֆոտոշարքում: Նա համագործակցում է “Etam” բրենդի հետ: Այս ֆոտոշարքով Նատալյան ներկայացել է “Tatler” ամսագրի շապիկին` մարմնավորելով Զատկի նապաստակին:): Ամսագրում տեղ գտած հարցազրույցում 29-ամյա մոդելը ասել է, որ իրեն շատ դժվար է կիրք մարմնավորել, եւ լուսանկարները միշտ շատ անմեղ են ստացվում:): Ի դեպ, Նատալյան համատեղում է մոդելի կարիերան դերասանության հետ: Այս տարի մեծ էկրաններին կհայտնվի ''Հիասքանչ կին'' ռոմանտիկ ֆիլմը, որտեղ Նատալյան մարմնավորել է գլխավոր հերոսուհուն: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.popcornnews.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: