×


Շահիր քո մեղրամիսը Լոնդոնում

Շահիր քո մեղրամիսը Լոնդոնում

bmi-ի ու Bravo.am-ի հերթական համատեղ մրցույթը Այսօր, ապրիլի 29-ին, Լոնդոնում տեղի կունենա արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի պսակադրությունը: Այս կապակցությամբ bmi-ը (British Midland International) եւ Մեդիամաքս լրատվական գործակալությունն իր Bravo.am կայքով ազդարարում են հերթական համատեղ նախաձեռնությունը` “Ինչո՞ւ եմ ցանկանում անցկացնել մեղրամիսը Լոնդոնում” շարադրությունների մրցույթը: William & Kate Մրցույթի հաղթողը կստանա էկոնոմ դասի երկու տոմս Լոնդոն-Երեւան-Լոնդոն երթուղով` իր սիրելիի հետ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ուղեւորվելու համար, ինչպես նաեւ Բաքինհեմյան պալատի այցելության 2 տոմս: “Ինչո՞ւ եմ ցանկանում անցկացնել մեղրամիսը Լոնդոնում” շարադրության ծավալը չպետք է գերազանցի 500 բառը: Շարադրությունները կարող են ուղարկվել հայերեն եւ անգլերեն լեզուներով: Շարադրության հեղինակները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներ: Մրցույթին մասնակցելու համար պետք է ս.թ. ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 14-ը ներառյալ editor@mediamax.am հասցեով ուղարկել շարադրությունները` դրանց կցելով ուղարկողի անունը, ազգանունը, եւ կոնտակտային տվյալները` փոստային հասցե, էլ. հասցե, հեռախոսահամար: Շարադրությունները անհրաժեշտ է ուղարկել bmi & mediamax essay contest նշումով subject-ի տողում` այլ նշումներով շարադրությունները չեն դիտարկվի: William & Kate Մասնակցի կողմից շարադրության ներկայացումը նշանակում է, որ կազմակերպիչներին են պատկանում ներկայացված տեքստի հեղինակային իրավունքները: Հեղինակային իրավունքի ցանկացած խախտման դեպքում դրա ողջ իրավական պատասխանատվությունը կրելու է մասնակիցը, եւ նա որակազրկվելու է մրցույթի կազմակերպիչների կողմից: Շարադրությունների ընտրությունը կայացնելու է bmi-ի եւ Մեդիամաքս-ի ներկայացուցիչներից կազմված ժյուրին: Մրցույթի հաղթողի անունը եւ նրա ուղարկած շարադրությունը www.Bravo.am  կայքում կտեղադրվեն ս.թ. մայիսի 26-ին: Գործում են պայմաններ Այս մրցույթի մրցանակը Լոնդոն-Երեւան վերադարձով երկու ավիատոմս Է (հարկերը ներառյալ)` հաղթողին երկու տոմս:  Թռիչքները ենթակա են առկա տեղերի եւ գործում են bmi սովորական պայմանները կապված թռիչքի եւ ուղեբեռի հետ: Այս մրցանակը չի ներառում վիզայի հետ կապված այլ ծախսեր եւ գործառույթներ: Ճանապարհորդությունը պետք է իրականացվի հաղթելուց հետո` մինչեւ 2012թ. օգոստոսի 15-ը: Տոմսերի պատվերը պետք է տրվի նախատեսված թռիչքից առնվազն 10 օր առաջ: Այս մրցանակը չօգտագործելու դեպքում այն չեղյալ կհամարվի 2012թ. օգոստոսի 15-ին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW