Արդեն ամուսիններ :) Եվ այսպես, տարվա ամենասպասված արարողությունը այսօր վերջապես կայացավ: Մեծ Բրիտանիայի թագաժառանգ, արքայազն Ուիլյամը եւ Քեթրին Միդլթոնը ամուսնացան: Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում հետեւում էին Վեստմինսթեր Էբիում կայացած միջոցառմանը: Հյուրերը ժամանել էին արարողությունից 2,5 ժամ առաջ: Հյուրերի թվում էին արքայական անձինք, քաղաքական գործիչներ, հանրահայտ մարդիկ: Թագուհուց հետո դահլիճ մուտք գործելու իրավունք ունեին միայն հարսնացուն եւ իր հայրը: Հյուրերից հետո ժամանեցին Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները. փեսացուն` եղբոր` արքայազն Հարրիի ուղեկցությամբ, արքայազն Չարլզը տիկնոջ` Քամիլա Փարքերի հետ, արքայադուստր Աննան, թագուհի Ելիզավետան: Մուտքի մոտ մի փոքրիկ երկխոսություն տեղի ունեցավ արքայազներ Ուիլյամի եւ եղբոր` Հարրիի միջեւ: Հարին հարցրեց. “Լա՞վ ես”: Եվ դրական պատասխան ստանալուց հետո ասաց. “Գնա ու վայելի, քո պահն է” :): Ի դեպ, զգացվում էի Հարրիի հուզմունքը խորանի առջեւ` եղբոր կողքին կանգնած: Վերջապես ժամանեց նաեւ օրվա հերոսուհին` Քեյթ Միդլթոնը: Տարվա գաղտնիքը բացահայտվեց`Քեյթը կրում էր Ալեքսանդր Մակքուինի նորաձեւության տան զգեստը` մոդելավորված Սարա Բերթոնի կողմից: Գլխին Քեյթը կրում էր 1936 թվականին ստեղծված “Cartier” թագը` ամբողջովին պատված ադամանդներով: Խորանի մոտ Քեյթին ուղեկցեց հայրը` Մայքլ Միդլթոնը: Իսկ Ուիլյամը, տեսնելով Քեյթին, ասաց. “Շատ գեղեցիկ ես” :): Ձեզ ենք առաջարկում հեքիաթային ամուսնական արարողության լուսանկարները: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.cnn.com եւ www.spletnik.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: