×


Ջոն Լենոն

Ջոն Լենոն

Լեգենդար երաժիշտն այսօր 70 տարեկան կդառնար :) Այսօր լեգենդար երաժիշտ, աշխարհահռչակ “Բիթլզ” խմբի հիմնադիր Ջոն Լենոնի ծննդյան օրն է: Ամբողջ աշխարհը նշում է փայլուն երաժշտի, երգահանի եւ, կարելի է ասել, մի ամբողջ փիլիսոփայական ուղղության հիմնադրի 70-ամյակը: John Lenon Դժվար է ասել, թե ինչպիսին նա կլիներ, եթե 30 տարի առաջ չզոհվեր Դեւիդ Չեպմենի արձակած գնդակից: Կարծում ենք, այդ հարցն ինչ-որ տեղ նույնիսկ անիմաստ է: Մարդկության հիշողության մեջ նա մնացել է այնպիսին, ինչպիսին էր իր վերջին գլուխգործոցի` Imagine-ի տեսահոլովակում` սպիտակ դաշնամուրի առջեւ, ոճ դարձած կլոր ակնոցներով եւ պարզ հայացքով: Եկեք միասին կրկին վայելենք այդ երգը եւ այդկերպ շնորհավորենք երաժիշտի ծնունդը: Bravo.am

Կարդալ ավելին

Quality Sign BW