×


Ռիհաննան, Ագիլերան, Սփիրզը, Լոհանը եւ մյուսները՝ “վատ աղջիկներ” :)

Համեստ աղջիկները հայտնի դառնալուն պես հիմնականում վերածվում են կրքոտ ու սեքսուալ կանանց: Այսօր ներկայացնում ենք այդ համեստներից մի քանիսին, որոնք կարճ ժամանակահատվածում փոխել են իրենց վարքագիծն ու արտաքինը` դառնալով “վատ աղջիկներ”:):

“Վատ աղջիկ” Ռիհաննան


17-ամյա Ռիհաննան հանդիսատեսին գրավելու քիչ բան ուներ: Նրա երգերը միօրինակ էին, պարերը՝ անփույթ, իսկ ոճը՝ կրկնվող: 2005 թվականին Ռիհաննան ուներ միայն հաճելի դեմք եւ ձայնի յուրօրինակ տեմբր: Ռեփեր Ջեյ Զին նկատեց այս երգչուհուն ու համաշխարհային համբավ վայելող աստղի վերածեց, ինչից հետո Ռիռին կտրեց ու գունափոխեց վարսերը, իսկ իր հագուստը դարձավ ավելի անկեղծ, գրավիչ ու սեքսուալ:

“Վատ աղջիկ” Բրիթնի Սփիրզը


Փոփ-թագուհի Բրիթնի Սփիրզը, երբ  համեստ, քաղցրիկ ձայնով աղջնակ էր, հարցազրույցների ընթացաքում առիթը բաց չէր թողնում հայտնելու, որ որոշել է մինչ ամուսնությունը սեռական հարաբերություն չունենալ: Մի քանի տարի անց անմեղ աղջնակի կերպարը հօդս ցնդեց:): Առաջին հերթին Բրիթնին հայտարարեց, որ այլեւս կույս չէ, այնուհետեւ ամուսնացավ, երկու երեխա ունեցավ: Սկանդալային ամուսնալուծությունը դեպրեսիայի պատճառ դարձավ երգչուհու համար:

“Վատ աղջիկ” Քրիստինա Ագիլերան


Քրիստինա Ագիլերան 19 տարեկանում ձայնային հզոր տվյալներով օժտված համեստ աղջնակ էր: Մի քանի տարի անց նա թողարկեց իր “Stripped” ձայնասկավառակը, նկարահանեց “Dirty” տեսահոլովակը, հանրության առջեւ համբուրվեց Մադոննայի հետ եւ  համալրեց  “վատ աղջիկների” շարքերը:

“Վատ աղջիկ” Թեյլոր Մոմսենը


Թեյլոր Մոմսենին մինչ “վատ աղջկա” վերածվելը կանացիության, համեստության ու նրբագեղության համար հրեշտակ էին անվանում: Բազմաթիվ դաջվածքներ ունեցող, ամուսնալուծված Քեթի Փերին էլ, ի դեպ, երգել սկսել է եկեղեցական երգչախմբում:  

“Վատ աղջիկ” Էմի Ուայնհաուսը


2003 թվականին 20-ամյա Էմի Ուայնհաուսը սկսում է իր երաժշտական կարիերան, իսկ 2007-ին նա արդեն վայելում էր թմրամոլի, հարբեցողի համբավ: Վերոնշյալների հետեւանքով նախորդ տարի 27 տարեկան հասակում այս երգչուհին մահացավ:

“Վատ աղջիկ” Լինդսի Լոհանը


Լինդսի Լոհանը ամենավառ օրինակներից է, թե ինչպես են համեստ աղջիկները վատ համբավ ձեռք բերում: 20 տարեկանից հետո Լինդսիին սկսեցին հետաքրքրել թմրադեղերն ու խմիչքը: Նա վիրահատեց շուրթերը, հայտնվեց դատարանում… Լոհանին վերաբերող սկանդալային պատմությունները դեռ շարունակվում են:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Vev

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին