Մոդելը` միայն ադամանդե վզնոցով:) Մոդել եւ դերասանուհի Ռոզի Հանթինգթոն-Վայթլին իր հավաքածուում ավելացրել է ամսագրի երկու շապիկ եւս: Այս անգամ նա զարդարել է գերմանական “Vogue”-ի նոյեմբերի համարը: Դժվար չէ կռահել, որ լուսանկարներում Ռոզին կրկին հանդես է եկել մերկ կամ կիսամերկ:): Մոդելը համարձակ ու, երբեմն, նաեւ հանդուգն տեսք ունի: Տղամարդիկ նրան սիրում եմ, կանայք, երբեմն, նախանձում են եւ պնդում, որ նրա շուրթերը բնական չեն: Ռոզիին այդ բամբասանքները, կարծես, շատ չեն հուզում: Աղջնակը հակառակն ապացուցելու համար համացանցում տեղադրել է մանկության նկարները: “Vogue”-ի համար արված լուսանկարների հեղինակն է Ալեքսի Լուբորմիրսկին: Լեգենդար Մերլին Մոնրոն համոզված էր, որ աղջիկների լավագույն ընկերներն ադամանդներն են: Կարծես թե Ռոզին եւս նույն կարծիքին է. շապիկին նրա մերկ մարմինը զարդարում է միայն ադամանդե վզնոցը:): Ի դեպ, շապիկի հաջորդ տարբերակում երեւում է միայն 24-ամյա մոդելի դեմքը` սեքսուալ արտահայտությամբ, գրավիչ շրթունքներով ու հայացքով: Սա դեռ ամենը չէ: Ռոզին, իհարկե, նկարահանվում է նաեւ այլ ամսագրերի համար: Նոր ֆոտոշարքից են “FHM South Africa”-ի համար արված լուսանկարները: Այս ամսագրին տված հարցազրույցում մոդելը խոստովանել է, որ շատ է սիրում ուտել. “Ուտելիքն իմ կյանքի անբաժանելի մասնիկն է: Ես շատ արագ նիհարեցի հասունացման շրջանում”: Երկու ամսագրի համար արված լուսանկարներն առաջարկում ենք դիտել ստորեւ:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը/Bravo.am/ Աղբյուրը` mydaily.co.uk
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: