Դերասանուհու ‘’կիսամերկ’’ ֆոտոշարքը :)
Դերասանուհի Ռոզի Հանինգթոն-Ուայթլին “Տրանսֆորմերներ 3” ֆիլմում նկարահանումներից հետո կարծես անհետացավ ուշադրության կենտրոնից: Բայց ոչ, նրան շարունակում են հիշել եւ լուսանկարել նոր ֆոտոշարքերի համար: Այս անգամ հերթը ամենաանկեղծ ամսագրերից մեկինն է` «Maxim»-ինը:
Դերասանուհին զարդարել է ամսագրի ավստրալիական համարի շապիկը: Նկարվելուց բացի Ռոզին նաեւ զրուցել է լրագրողի հետ եւ խոսել տարբեր թեմաներից:
«Միայն շուրթերս են, որ հատուկ խնամքի կամ ուշադրության կարիք չունեն:Նրանք զվարճալի են, որովհետեւ փոփոխում են գույնը: Նրանք կարմրում են, եթե ջղայնանում եմ, եւ սպիտակում, եթե հոգնած կամ տխուր եմ»,- պատմում է դերասանուհին:
Ռոզին խոսել է նաեւ սիրելի ուտեստների մասին. «Ես զարմանում եմ, երբ ասում են, որ անգլիական խոհանոցը վատն է: Իմ կարծիքով, այն հիասքանչ է: Երբեք չեմ մտածել այդ մասին, բայց միգուցե իրոք տարօրինակ է ուտել հացի կտոր լոբով նախաճաշին’’:
Ռոզին չի մոռացել անդրադառնալ նաեւ մանկությանը. «Մենք ապրում էինք ֆերմայում: Պահում էինք հավեր, ոչխարներ, կովեր, ձիեր եւ հենց դա էլ ուտում էինք»,- խոստովանել է դերասանուհին:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը`www.spletnik.ru


×
5,523





