×


Սեզարիա Էվորա

Սեզարիա Էվորա

Երգչուհու երեւանյան համերգը չի կայանա Սեզարիա Էվորան Երեւանում սեպտեմբերի 29-ին չի երգի: Հայտնի երգչուհին ավարտել է իր երաժշտական կարիերան առողջական խնդիրների պատճառով: Cesaria Evora “Երեկ գիշեր տեղեկացրին, որ Էվորան այլեւս երբեք չի կարողանա երգել: Իրենք մեզ բացատրեցին` ինչ է եղել. երգչուհու առողջական վիճակը վատթար վիճակում է` ինսուլտ է ստացել, անգամ խոսելու եւ հասկանալու խնդիր ունի”,- քիչ առաջ BRAVO.am-ին ասել է “Երեւանյան հեռանկարներ” փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: “Մեզ նաեւ համերգների ցանկն են ուղարկել, որոնց շրջանակներում այս տարի պետք է հանդես գար Սեզարիա Էվորան` սկսելով Երեւանում եւ վերջացնելով Լոնդոնում կայանալիք համերգով… Մի խոսքով` այդ ամենն էլ չի լինելու”,- հավելել է Սոնա Հարությունյանը: BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW