×


Սոնա Շահգելդյան

Սոնա Շահգելդյան

“Կուզեմ այնպես երգել, որ մեր “հարեւանն” ամաչի” Սոնա Շահգելդյանը Վանաձոր քաղաքում օրերս պլաստիկ շշեր էր հավաքում ու նկարահանվում նոր սոցիալական գովազդում: “United Nations Development Programme” կազմակերպության կողմից իրականացվող սոցիալական գովազդում նկարահանվելով՝ Սոնան կոչ է անում. “Մենք պետք է մաքուր պահենք մեր բնությունը: Պարզապես հարկավոր է կենցաղային աղբից առանձնացնել պլաստիկ շշերը եւ գցել հատուկ նախատեսված աղբամանների մեջ”: Sona Shahgeldyan Ակցիայի առաջին “կանգառը” եղել է Վանաձորը, եւ Սոնայի խոսքով՝ շարունակվելու է մյուս քաղաքներում ու մարզերում. “Ամեն ինչով պետք է մաքուր պահենք, եթե բողոքում ենք, որ կեղտոտ է, ուրեմն հենց մենք ենք մեղավոր. ինքներս ենք փչացնում քաղաքի մաքրությունը: ՄԱԿ-ի կողմից ստացած հրավերը լավ առիթ էր, որ իրենց օգնեմ, միասին բնապահպանական կոչ անենք մարդկանց:)": Թափառող շների ու անտարբեր մարդկանց մասին Սոնան իր բնակարանում էլ բնության մի հատված է ստեղծել. տանը պահում է ինը թութակ եւ մեկ շուն: Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ծննդյան առթիվ թութակ է նվեր ստացել:). "Հիլդան բոլոնկա ցեղատեսակի է, իմ սիրելի շունն է, թութակներին էլ բազմացնում եմ, չեմ ուզում բաժանել ուրիշներին. վստահ չեմ, որ լավ կպահեն: Երբ տանը մարդ չի լինում, Հիլդան պահպանում է թութակներին, չի վնասում:)": Ընտանի կենդանիներից շներին ամենաշատը սիրող երգչուհուն շատ է մտահոգում թափառող շների հարցը. “Զարմանում եմ, որ մարդիկ ուզում են թափառող շներին վնաս տալ: Ինչպե՞ս կարելի է ասել, որ կենդանիներին պետք է սպանել: Եթե չես սիրում կենդանուն, մի սիրիր, բայց մի էլ վերացրու: Եթե թափառող շների համար նախատեսված կացարանները նորմալ աշխատեն, շներին պատվաստեն, կերակրեն, խնդիրը կլուծվի: Կան շներ, որ մարդուց հասկացող են: Ինձ պես մտածող մարդիկ շատ կան, չնայած` շատ մարդիկ էլ անտարբեր են, հենց դա է խնդիրը, ոչ թե ֆինանսներ չունենալը: Հիմա մի փոքր կացարան ենք պատրաստում, բարի մարդիկ միացել են այդ նախաձեռնությանը:)”: Sona Shahgeldyan "Նոր ալիք-2010"-ի հաղթողը հիշում է, որ մրցույթում հաղթելուց ու գումար շահելուց հետո ստացել է զանգեր՝ այս կամ այն հարցով օգնելու. “Անսպասելի էր, որ հաղթելուց հետո այդպիսի զանգեր էի ստանում: Անկեղծ եմ ասում, ինչով կարողացել` օգնել եմ: Չգիտես ինչու, մարդկանց թվում է, որ մեծ գումար ես շահել, գոնե կեսը պետք է հատկացնես բարեգործությանը: Ինքս էլ ունեմ հոգսեր, բայց դրանք մի կողմ դնելով` գումարի որոշ մասը տրամադրել եմ թափառող շներին կերակրելուն, անապահով երեխաներին, նաեւ մեր տունն ենք վերանորոգել, ավտոմեքենա եմ գնել եւ այլն”: Էմմիի ու Մհերի հետ կերգի Յուրմալայում:) Ամառային հանգստի մասին երգչուհին դեռ չի մտածել, վերջերս է վերադարձել ծովափնյա Բաթումի քաղաքից, նոր պլաններ չունի, փոխարենը հուլիսի 23-ին կմեկնի Յուրմալա՝ որպես հյուր մասնակցելու "Նոր ալիք 2011" հոբելյանական մրցույթին:): Այս տարի լրանում է մրցույթի 10-ամյակը, եւ Հայաստանը ներկայացնող էրիկից բացի, այնտեղ կերգեն Սոնա Շահգելդյանը, Էմմին եւ Մհերը. “Քանի որ երեքս էլ մասնակցել ենք մրցույթին, երեւի միասին կերգենք Առնո Բաբաջանյանի երգերից: Հնարավոր է՝ տեղում որոշակի փոփոխություններ լինեն, ամեն ինչ կախված է կազմակերպիչներից, որոնք էլ մեզ հրավիրել են”: Sona Shahgeldyan “Եվրատեսիլ 2012”-ի մասին:) BRAVO.am-ի հետ զրույցում Սոնա Շահգելդյանը նախորդ անգամ նշել էր՝ եթե հստակ իմանա, որ առանց նախընտրական փուլի, ինքն է ներկայացնելու Հայաստանը “Եվրատեսիլ 2012”-ում, կհամաձայնի. “Լավ իմանալով, որ “Եվրատեսիլը” ավելի շատ քաղաքական, քան երգի մրցույթ է` ինքս կգնամ այդ քայլին, կուզեմ այնպես երգել, որ մեր “հարեւանն” ամաչի: Չեմ ընդունում, որ որոշ մարդիկ պաշտպանում են ադրբեջանցիներին, լսում նրանց երաժշտությունը: Նրանց արարքներն անընդունելի են, ի վերջո մեր թշնամին են: Կարծում եմ՝ Հայաստանն, անպայման, պետք է մասնակցի, առաջին տեղ գրավելն այս դեպքում այնքան կարեւոր չէ, ինչքան լավ ու տպավորիչ ներկայանալը: Ինքս կմասնակցեմ, եթե Հանրայինի կողմից առաջարկ լինի, այլապես ես քայլեր չեմ ձեռնարկի ու նախընտրականին չեմ մասնակցի”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` Սոնա Շահգելդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW