×


Սպիտակ ճագարի գիշերը

Սպիտակ ճագարի գիշերը

EVN “կոդը” շուտով պաշտոնապես կբացվի :) Գիշերային կյանքով այսուհետ ապրիր նաեւ EVN-ում:): Սպիտակ ակումբը Տերյան 133 հասցեում է: “Մեր ընտրած գույնը բարություն, մաքրություն ու հանգստություն է փոխանցում: Լուսային էֆեկտներ ենք օգտագործելու ու, ըստ մեր տրամադրության, մի օր` կապույտ, հաջորդ օրը կարմիր կդարձնենք ակումբը”,- նշեց Միհրան Գրիգորյանն ու հավելեց, որ EVN-ի պատերին ակումբի անցուդարձը “անմահացնող” լուսանկարներ էլ են փակցվելու. “Եթե լուսանկարիչները ակումբային ոճի մեջ մեր ուզածով նկարներ տրամադրեն, հեղինակի անունը նշելով` կներկայացնենք”: EVN EVN-ն` Երեւանը, մեր մայրաքաղաքի օդանավակայանի կոդն է: Բարսելոնան, Թել Ավիվը եւ շատ այլ քաղաքներ եւս վերոնշյալ տրամաբանությամբ անվանված ակումբներ ունեն: “Կամաց-կամաց դառնալու ենք համաշխարհային ցանցի ներկայացուցիչ, ովքեր իրենց ակումբները անվանում են տվյալ քաղաքի օդանավակայանի կոդով: Կապերը հաստատված են, ասեմ` բավական “պրեստիժ” ցանց է:)”,- Bravo.am-ին ասաց ակումբի փայատեր-տնօրենը: EVN EVN-ը հիմնականում հյուրընկալելու է ակումբի անդամներին: Անդամության քարտ կարող ես ձեռք բերել մի քանի անգամ այցի ու քեզ լավ դրսեւորելու դեպքում:). “Այնպես ենք անելու, որ նշանվածներն ու ամուսնական զույգերն էլ իրենց այստեղ լավ զգան”: Նորաբաց ակումբում եւս փարթիների պակաս չի լինի. դեկտեմբերի 9-ին “White Rabbit’s Night” էր: Հին Նոր տարին էլ EVN-ում կնշվի. “Հայկական ձեւով ենք տոնելու:): Մեր ակումբում ոճային սահմանափակում չկա. ուզում ենք` բոլորն ուրախանան”: Ի դեպ, Aftershock Republic ակումբի տնօրեն Միհրանը նշեց, որ այն եւս չի փակվելու. “Aftershock-ը մնում է մայր ընկերություն, որը ամռանը բացօթյա մեծ միջոցառումներ է կազմակերպելու”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW