×


Տիգրան Հարությունյան

Տիգրան Հարությունյան

“Մեր աստղերի մասին գաղտնի արխիվային նյութեր կներկայացնեմ”:) 20 տարուց ավել հեռուստատեսությունում եւ ռադիոյում եթերային ժամանցն ապահովողներից է Տիգրան Հարությունյանը: Հաղորդավար, շոումենը Bravo.am-ին պատմել է` ինչպես կյանքը վերածվեց ուղիղ եթերի:): Tigran Harutyunyan Ի՟նչն էր սկզբում :) Սկսել եմ Հանրային ռադիոյից եւ մինչ օրս աշխատում եմ այնտեղ երաժշտական խմբագրությունում: Ունեցել եմ բազմաթիվ հեղինակային հաղորդումներ, այժմ Առաջին ալիքի ծրագրավարն եմ: Ինձ հարազատ ռադիոյում հայտնվեցի 10-րդ դասարանում` 1989 թվականին: Աշխատելուն զուգահեռ սովորում էի Բժշկական համալսարանում, հեռուստառադիոլրագրողի որակավորում եւս ունեմ: “Միշտ ժամանցային ոլորտում եմ աշխատել” Մուտքս ռադիո շատ պատահական եղավ: Երաժշտական վիկտորինա հայտարարվեց, որի ընթացքում ինձ լավ դրսեւորեցի: Միշտ երաժշտության մոլի երկրպագու եմ եղել: Այն ժամանակ, երբ երաժշտական հեռուստաալիքներ չկային, այսօրվա CD-ները եւս չէին վաճառվում, արտերկրից մեր ընկերներին, բարեկամներին խնդրում էի, որ այս կամ այն երգչի ձաներիզն ուղարկեին, ինչպես նաեւ MTV-ից VHS-ի վրա արտագրված  տեսահոլովակների ընտրանին: Իսկ Երեւանում վաճառվում էին միայն վինիլային պլաստինկաներ եւ կասետներ: Ես արտասահմանյան ռադիոալիքներ էի լսում, տեղյակ էի ամերիկյան եւ եվրոպական բոլոր հիթ-շքերթներին: Ձայնադարանս տարա Պետական ռադիո, որը արտասահմանյան ոչ մի ձայնագրություն չուներ, միայն մեր ֆոնդային հայկական Էստրադային, ժողովրդական եւ դասական ձայնագրություններն էին: Սոուլ երաժշտությունը այդ ժամանակ այստեղ դեռ տարածված չէր. Արթուր Գրիգորյանը սկսեց զարգացնել: Tigran Harutyunyan “Երբ կյանքդ նմանվում է ուղիղ եթերի”:) Հեռուստատեսությունում գործունեությունս սկսել եմ Առաջին ալիքից: Այնուհետեւ Ռոբերտ Մավիսակալյանը հրավիրեց “Նորք” հեռուստատեսություն, ուր համանուն երաժշտական հաղորդումն եմ վարել, հետո “Մեկից մեկ” երաժշտական հեռուստախաղը: Վերջին 6 տարում աշխատում եմ “Երկիր Մեդիա”-ում: Հայտնվեցի “Երկրի առավոտը” ամենօրյա առավոտյան ծրոգրով, որը արբանյակային հեռարձակման անցնելուց հետո կոչվում է “Բարեւ երկիր”: Վեց տարի շարունակ շաբաթը յոթ օր օրական երեք ժամ ուղիղ եթեր ենք ապահովում: Առավոտյան ծրագրի ղեկավարն եմ ու օրը մեջ` եթերում: Եթերի մարդու համար բացակայել հեռուստաեթերից նշանակում է փակել օդը: Եթեր ասվածը ճահիճ է, բավական է ոտքդ մեկ անգամ դնես այդ ասպարեզ, հայտնվես եթերում, խոսքը աստղային հիվանդության մասին չէ, սա ավելի շատ եթերային հիվանդություն է, աշխատանք, ապրելակերպ, երբ կյանքդ նմանվում է ուղիղ եթերի: Մութ ու ցուրտ տարիների հայկական էստրադան 15 տարվա շատ մեծ տեսաձայնային արխիվային նյութեր ունեմ արտասահմանյան եւ հայ երգիչների մասին, ովքեր իրենց առաջին քայլերն էին անում ասպարեզում: Այսօրվա մեր աստղերի մասին պատմող շատ հետաքրքիր տեսանյութեր ունեմ, որոնք միայն իմ անձնական արխիվում են եւ շատ-շատ գաղտնիքներ գուցե եւ շատ շուտով բացահայտվեն:): Տեսել եմ` ինչպես է ձեւավորվում Երգի պետական թատրոնը, մասնակցել եմ Արթուր Գրիգորյանի կազմակերպած առաջին մրցանակաբաշխությանը` “Ասուպ”-ին: Մութ ու ցուրտ տարիներին ահավոր ձյուն էր գալիս ու հոսանքազրկված էր ամբողջ քաղաքը: Մենք խնդրում էինք, որպեսզի հեռուստադիտողները մարտկոցները գործի դնեն եւ Առաջին ալիքը դիտեն: Երեկոյան աշխատում էինք ռադիոյի եթերում: Այն միակ լույսն էր այդ մթության մեջ: Tigran Harutyunyan “Ռաֆ”-ով շրջող հայ “աստղերը” :) Հիշում եմ` ինչպես էր “Ռաֆ” մակնիշի հնամաշ մեքենան մեր այսօրվա աստղերին Կամերային թատրոն բերում` “Ասուպ”-ի փորձերին մասնակցելու համար: Արթուր Գրիգորյանը այդ պայմաններում փորձում էր ճոխ մրցանակաբաշխություն կազմակերպել: Ելույթ էին ունենում Անահիտ Մանուկյանը, Շուշան Պետրոսյանը… Իմ անձնական արխիվում է Նունե Եսայանի առաջի եթերը: Երգչուհին իմ հյուրն էր “Նորք” երաժշտական հաղորդման շրջանակներում: Նունեն այդ ժամանակ Հյուսթոնի երգացանկից ստեղծագործություններ էր կատարում, պրոդյուսերն էլ Արսեն Ասլանյանն էր: Աստղային  էվոլյուցիա :) Աստղերն այն  ժամանակ համեստ էին եւ իրենց այդպես չէին կոչում: “Make up”, PR, պրոդյուսինգ երեւույթները չկային: Արտիստներն անմիջական էին ու իրենց գործով էին զբաղվում: Նունե Եսայանը “Այո” շոուում գլխավոր մրցանակին արժանացավ. ուղեւորություն Միացյալ Նահանգներ: “Levon Travel”-ը երգչուհուն սատար կանգնեց նաեւ առաջին ձայնասկավառակի թողարկման ժամանակ: Եթե չլիներ այդ ընկերությունը, գուցե Նունե Եսայանը այսօր այդքան հայտնի չէր լինի: Նունեն միակն էր, որ սկսեց իր նվագախմբով ճանապարհորդել աշխարհով մեկ, համերգների DVD-ներ թողարկել: Նա առաջիններից մեկն էր, ով փորձեց ներկայացնել հայկական շոու-բիզնեսը, իկարհե, մեկենասների շնորհիվ: New Year “Կռվախնձոր”-ն ու “խռոված” հայ “աստղերը” :) Ինձ համար փակ աստղեր երբեւէ չեն եղել: Ես նրանց աստղեր երբեք չեմ էլ անվանել: Ամեն ինչ սկսվեց մի տեսահոլովակից, որ ներկայացնում է երգչուհի R.P.-ին Սայաթ-Նովայի գործերից մեկի հիման վրա: Հայաստանի համար նախատեսված տարբերակում երգչուհին կիսամերկ էր, արտասահմանյանում` ամբողջությամբ մերկ, Սայաթ-Նովան էլ կաշվե հագուստով ու մազոխիստական կերպարում էր ներկայացված: Ահավոր մեծ աղմուկ եւ ըմբոստության ալիք առաջացրեց այդ տեսահոլովակը “Երկիր Մեդիա”-ում: Մտածեցինք` ինչու չլինի մի հաղորդում, որի շրջանակներում երգիչներն ու ռեժիսորները պարզաբանումներ կտան: Սիլվա Հակոբյանը հայրիկի հետ ներկայացավ տաղավար: Հայրիկը վերջում ասաց. “Եթե պապան կողքին չլիներ, շատ վատ բաներ կլինեին”: Լիլուն մեզնից նեղացավ, R.P.-ին լուրջ նեղացավ, Լուսինայի մենեջեր Սեւակ Մաջարյանը ասաց` շատ լավ էր, սեւ PR-ը եւս PR է: Օրինակ, Մհերն էլ ուղղակի երազում էր, որ օրերից մի օր հայտնվի “Կռվախնձոր”-ի տաղավարում: Եթե հյուրը վախենալու խնդիր ունի “Կռվախնձոր”-ից, ուրեմն իր աշխատանքում ինչ-որ բան այնպես չի: Ռազմիկ Ամյանը իր սկանդալային հեռախոսային վիդեոյի հետ կապված մեզ հյուրընկալվեց, բոլոր հարցերին պատասխանեց, նույնիսկ ներողություն խնդրեց: Հետո բոլորը նամակներ էին գրում ու «բռավո» ասում երգչին: Տիգրանի ընտանեկան Ամանորը Ձմեռ պապի հանդերձանքով շատ դահլիճներում ինքս եմ ազդարարել Նոր տարվա գալուստը: Տասը տարի է` ամուսնացած եմ ու Ձմեռ պապի դերում եմ նաեւ բալիկիս համար: Մի քանի օր առաջ է տվել նամակը, որ ես փոստով պետք է Լապլանդիա ուղարկեմ:): 2011-ն ինձ արու զավակ է նվիրելու. Անչափ երջանիկ եմ::) Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին